17.09.2019թ. Վանաձորի «Վերնատուն» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Լոռի «Համույթ» կազմապերպության կողմից կազմակերպված «Նվիրի'ր երազանք» խորագրով բարեգործական միջոցառում (կազմակերպիչ` Սեդա Քառյան): Միջոցառման նպատակն էր որոշ չափով իրականացնել անապահով ընտանիքների երեխաների և գիշերօթիկ դպրոցի սաների ցանկությունները: Իմանալով միջոցառման մասին` Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի աշակերտները սիրով արձագանքեցին: Նրանք իրենց սիրած տիկնիկների, նապաստակների, փղերի, արջուկների և այլ խաղալիքների հետ նաև իրենց հոգու ջերմությունն ու սերը նվիրեցին այդ երեխաներին: Դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Ջեմմա Վարդանյանի և դաստիարակչական աշխատաքների կազմակերպիչ Սրբուհի Գրիգորյանի ուղեկցությամբ աշակերտների մի խումբ մասնակցեց միջոցառմանը:
Միջոցառմանը ողջույնի խոսք ասացին 7-րդ «ա» դասարանի աշակերտուհիներ Նաթելլան և Մանեն: Գեղեցիկ կատարումով հանդես եկավ 9-րդ դասարանցի քանոնահարուհի Շուշանիկ Քարհանյանը: Դհոլահարներ Էրիկն ու Նարեկը իրենց կատարումով աշխուժացրին մթնոլորտը:
Շատ կարևոր է, որ երեխաները բարեգործ են դառնում դեռ փոքր տարիքից և երջանիկ են զգում` իրենց հասակակիցներին երջանիկ պահեր պարգևելով:
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց