ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս. Երկնիշ թվերի համեմատումը

Սեպտեմբերի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 26-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս մաթեմատիկա առարկայից /Դասվար Ռոզա Թևանյան/։

Դասի թեման․ Երկնիշ թվերի համեմատումը
Նպատակներ՝

  • Կիմանա երկնիշ թվերի համեմատման ալգորիթմը
  • Կկարողանա համեմատել 100-ից փոքր բնական թվերը

Ինտեգրում՝ 

  • Ինտեգրվող ՖԿ բաղադրիչը համապատասխանեցնելով դասի թեմային
  • ՖԿ նպատակ
  • ՖԿ ինտեգրման համար անհրաժեշտ պայմաններ

Կիրառվող մեթոդները՝ զրույց, հարց ու պատասխան, ինքնուրույն աշխատանք, դերային խաղ:

Ռոզա Թևանյանը դասը սկսեց հարց ու պատասխան մեթոդի կիրառմամբ: Աշակերտները ներկայացրին միանիշ, երկնիշ թվերը և դրանց կազմությունները՝ ամփոփելով երկնիշ թվերի մասին ունեցած գիտելիքները: Այնուհետև աշակերտներն աշխատեցին մաթեմատիկական խաչբառի, աղյուսակի և շղթայի վրա՝ լրացնելով և լուծելով այն: Բեմադրեցին «Երկրաչափական պատկերների վեճը», խաղացին դերային խաղ «Խանութ-խանութ» վերնագրով:

Աշակերտները դրական վերաբերմունք ունեն ուսումնական գործընթացի նկատմամբ, առկա է բարենպաստ պայմաններ յուրաքանչյուր սովորողի ներգրավվածությունն ապահովելու համար:Կարևորվեց ՖԿ բոլոր բաղադրիչները՝ գիտելիք, կարողություն, վերաբերմունք:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…