Սեպտեմբերի 21-ին տոն ու խնդություն էր մեր դպրոցում` Երևանի 16 հատուկում: Խորհրդանշական օր, որը մեր դպրոցի համար դարձավ պատմական։ Մինչ մենք փառաբանում էինք մեր սուրբ հայրենիքի Անկախության օրը, անցած փառավոր և հաղթանակած պատմական ուղին, աշակերտներն ասմունքով, հայրենասիրական երգերով, պարերով ներկայացնում էին իրենց խոր հայրենասիրությունը, ՀՀ կառավարությունից ստացանք մեր դպրոցի համար պատրաստված սպասված ավետիսը. դպրոցը վերանվանվել է Երևանի հ.201 հիմնական, ուրեմն կմնանք, կկրթենք և լուսավորություն կսփռենք։
Եվ ուրեմն, կեցցե այն Հայաստանը, որ եկել է, կեցցենք մենք և մեր երեխաները, որ այսուհետ աշխատելու և սովորելու ենք Երևանի հ.201 հիմնական դպրոցում։
«Կա'նք, պիտի լինենք ու դեռ շատանանք…» խորագրով համադպրոցական միջոցառումը վերածվեց կրկնակի տոնի:
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…