Սեպտեմբերի 20-ին Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում: /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
«Ճանաչել ու սիրել հայրենիքը, իմանալ հայոց պատմությունը». այս հավատամքով էին աշակերտները բեմ բարձրացել:
Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական համարներով.փայլուն ելույթներով հանդես եկան VII ա դասարանի սաները, ովքեր հանդես եկան Հայաստանին նվիրված բանաստեղծություններով, երգերով, ևս մեկ անգամ հիշատակելով մեր անկախությունը կերտած նվիրյալների անունները։
Հայ ժողովրդի ամբողջ կյանքի և կրթամշակութային գործունեության հիմնական նպատակն ու պայքարը եղել է Հայաստանը և հայ ժողովրդին տեսնել ազատ, անկախ, բարեկեցիկ և կրթված:
Կրթօջախի տնօրեն Զավեն Ստեփանյանը շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ անկախության 28-ամյակի կապացությամբ և ընդհանրական գծերով անդրադարձավ անկախության պատմությանը:
Շնորհավորում ենք բոլորին համազգային և համապետական տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
Ուզում եմ ավարտել մեծն լուսավորչի՝ Խ. Աբովյանի խոսքերով՝ «Քանի բերնումս լեզու կա, փորումս սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ, էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՛ք ճանաչում»:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց