ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Հասուն ճանապարհի մեկնարկ

Մայիսի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Վերջին զանգ . վերջին դաս» խորագրով միջոցառում ,որին մասնակցում էին IXա, բ, գ դասարանի աշակերտները:/Դասղեկներ Սերգեյ Մինասյան, Լարիսա Ղազարյան, Գայանե Պատվականյան/
Այսօր յուրաքանչյուրի կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր նվաճումների դրվագներով լի: Նրանք շատ իղձեր ու ձգտումներ ունեն: Շատերն արդեն ընտրել…

Վերջին դասը

Մայիսի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տոն էր` «Վերջին դասը», տոն, որ յուրաքանչյուր մարդու կյանքում անմոռանալի հիշողություններ է թողնում: Դպրոցին հրաժեշտ էին տալիս իններորդցիները: Նրանց հոգում հիմա գարուն է, ամեն ինչ ներկված է ծիածանի պայծառ գույներով, այսօր ամեն ինչ թվում է պարզ, ամեն արգելք` հաղթահարելի, որովհետև նրանք այսօր հրաժեշտ են տալիս…

Քառամյա տարեգրության էջեր

Մայիսի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IVբ դասարանի աշակերտների համար տոնը շարունակվում էր . հրաժեշտի տոն, որ կրում էր  «Քառամյա տարեգրության էջեր» խորագիրը /Դասվար Կարինե Մարտիրոսյան/։ 
Մտնելով դպրոց` առաջին օրվանից նրանք հասկացան, որ խաղալիքների կողքին այսուհետ կլինեն գիրքն ու տետրը, որ առաջին ուսուցչուհու` ընկեր Մարտիրոսյանի օգնությամբ պետք է սովորեն գրել ու կարդալ:

Մրցույթ-վիկտորինա

Մայիսի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 20-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ալլա Իսահակյանը կազմակերպել էր մրցույթ-վիկտորինա  «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: Մրցում էին 4-րդ դասարանցիները: Յուրաքանչյուր թիմ ուներ իր կարգախոսը և անվանումը՝  «Կողմնացույց», «Ոսկե  գիտելիք», «Մտքերի շտեմարան» և «Անպարտելիներ»: Թիմի ավագը ընտրում էր 1-15 թվերից մեկը և էկրանին հայտնվում էր հարցը: 60 վայրկյանի…

Պոեզիան՝ աշխարհին նայող բաց պատուհան. ասմունքի մրցույթ պարսկերենով

Մայիսի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

Կյանքը գերհագեցած է բազմաշերտ դժվարություններով, և դրանից առաջացած լարվածությունը մեղմելու համար հրաշալի միջոց է պոեզիան. այն կարելի է հոգու սպեղանի համարել: Առօրյա անցուդարձում մի քանի կաթիլ մեղմություն ու հոգու ճախրանք ապահովեցին մեր դպրոցի պարսկերենի խմբակի սաները մայիսի 16-ին՝ համակարգչային սրահում: Աշխատանքները կազմակերպել էր պարսկերենի մասնագետ Օ. Բաբայանը:

Աբովյանի Ա. Վանոյանի…

Հրաժեշտ տարրական դպրոցին

Մայիսի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր կարծես նրանց հոգում խինդ ու թախիծ միասին են, արցունքի միջից նայում, ջերմ ժպտում էին իրար: 
Հրաժեշտի օր էր, բայց և տոն էր մի նոր հանդիպման Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանի աշակերտների համար: /Դասվար Լարիսա Խաչատրյան/
Սաներն իրենց ելույթներով,բանաստեղծություններով շնորհակալություն հայտնեցին կյանքը կառուցող հայրերին, այն ջերմացնող մայրերին…

Հրաժեշտ Այբբենարանին

Մայիսի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

  Մայիսի 16-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում  կրկին տոն էր: Առաջին դասարանցիները (դասվարներ՝ Ռ.Արսենյան, Ս. Մարտիրոսյան, Ա. Ավագյան) հրաժեշտ էին տալիս այբբենարանին: Առաջին դասարանցիների գեղեցիկ ասմունքը, հպարտ կեցվածքը, երգն ու պարը վկայում էին, որ դասվարների քրտնաջան աշխատանքը տվել է ցանկալի արդյունք:

Միջոցառման տեսանյութը տեղադրված է հետևյալ հասցեով՝  

«Ազգիս հենասյուները» խորագրով միջոցառում

Մայիսի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 17-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 8գ դասարանի դասղեկ Լիլիթ Մկրտչյանը կազմակերպել էր միջոցառում, որը կրում էր՝ «Ազգիս հենասյուները» խորագիրը: Յուրաքանչյուր ազգ կանգուն է իր լեզվով, իր հավատով, պատմությամբ ու ամուր ընտանիքով: Երեխաների գրագետ խոսքը, հեզաճկուն պարը և ոգեշնչող հայրենասիրական երգը հուզեցին ներկաներին: Նրանք իրենց շնորհակալական խոսքում մի անգամ…

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից

Մայիսի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 13 հիմնական դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։ Iբ դասարանի դասվար Ռոզա Թևանյանը անցկացրեց արիության, ոգեկոչման դաս բաց երկնքի տակ: Իրենց գեղեցիկ բանաստեղծություններով, կատարումներով հանդես եկան կրթօջախի սաները։

Հզոր, ուժեղ, ամուր պետություն ունենալու համար անչափ կարևոր է վաղվա քաղաքացիներին ռազմահայրենասիրական ոգով կրթելն ու դաստիարակելը։ 

Նման…

Դաս- միջոցառում «Շախմատային աշխարհ» խորագրով

Մայիսի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 17-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի 2ա դասարանում «Շախմատ» ուսումնական առարկայի ուսուցիչ Սոֆյա Պողոսյանն անցկացրեց դաս-միջոցառում «Շախմատային աշխարհ» խորագրով: Աշակետները շախմատի խաղաքարերն էին: «Թե ինչպես հաշտվեցին Սև ու Սպիտակ թագավորությունները» հեքիաթի միջոցով ներկայացրին շախմատի ծագման պատմությունը: Աշակերտների տպավորիչ խոսքը, բեմական հետաքրքիր խաղը, ոգևորիչ երգն ու պարը վկայում…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան