ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ռուսերենի այբուբենի տոնը դպրոցում

Մայիսի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի IIբ դասարանի ռուսաց լեզվի տառաճանաչությունը մեծ խանդավառություն էր առաջացրել երեխաների, ուսուցիչների, ծնողների մոտ:
Արարողությունը սկսվեց երեխաների համերգ-ներկայացմամբ՝  երգեր, պարեր, հեքիաթների բեմադրություններ, որոնք հնչում էին գեղեցիկ ռուսերենով՝ արտահայտիչ և զգացմունքային: Փոքրիկ բեմադրությունների ժամանակ սաները ցուցադրեցին երկխոսություն վարելու իրենց կարողություններն ու հմտությունները: 
Դաս-հանդեսին զուգահեռ ցուցադրվեց տեսահոլովակ,…

Բաց դաս ռուսաց լեզվից` ԿԱԻ-ի Կոտայքի մասնաճյուղի հանձնարարականով

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թ. մայիսի 5-ին ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման շրջանակներում  Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան N4 հիմնական դպրոցի  VIԲ դասարանում անցկացվեց բաց դաս ռուսաց լեզվից:Այն վարում էր վաստակաշատ ուսուցչուհի Սվետլաննա Գրիգորյանը, դասապրոցեսին ներկա էին ոչ միայն տնօրինությունը և հաստատության ուսուցիչները,այլ նաև մասնագետները Հրազդանի այլ դպրոցներից: Ուսուցչուհին բարձր մակարդակով վարեց դասապրոցեսը` օգտագործելով տարբեր…

Լեզու իմանալը հպարտություն է

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Ժողովրդական ասացվածքն ասում է՝ մարդ ինչքան լեզու գիտի, այնքան մարդ է:

Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում ուսուցանվում է երեք լեզու՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն:

Երեք լեզուներն էլ շատ կարևոր են, հատկապես՝ տարբեր ազգերի հետ շփումների համար:

Միաժամանակ այդ լեզուներով խոսող ժողովուրդներն ունեն դարերի պատմություն, մշակութային ու գիտական հարուստ ժառանգություն:…

Դասը վարում է ոստիկանը

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թվականի մայիսի 5-ին «Դասը վարում է ոստիկանը»  խորագրով հերթական դասն անցկացվեց Կոտայքի մարզի Աբովյանի  թիվ 2 հիմնական դպրոցում: ԱԳԲ ավագ տեսուչ Հասմիկ Խաչատրյանը անցկացրեց օրինակելի դաս 9-րդ դասարաններում: Պարբերաբար անցկացվող նման դասերը ուսումնադաստիարակչական են, նպատակային և յուրօրինակ կապ են ստեղծում ոստիկանության և անչափահասի միջև, արժևորվում է ոստիկանի կերպարը: Փոխադարձ…

Կրթության իմաստը

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել դպրոցի «Բնագիտություն» և «Քիմիա» առարկաների բազմափորձ ուսուցչուհի Նարինե Գևորգյանը:

Դպրոցի հանդիսությունների դահլիճում նրա կողմից կազմակերպված միջոցառում-մրցույթը միայն առարկայական բնույթ չէր կրում: Այն բնագիտական առարկաների համադրության հետաքրքիր օրինակ էր, որը իր մեջ ներառում էր նաև ասմունք, պար բեմական խոսք:

Ուուցչուհու նպատակն էր մրցույթ-միջոցառման միջոցով հնարավորություն տալ աշակերտներին…

Ինտեգրված դաս Ուրասարի հիմնական դպրոցի երկկոմպլեկտ դասարանում

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 2-ին Ուրասարի հիմնական դպրոցի VI-VII երկկոմպլեկտ դասարանում «Ֆիզիկա» և «Բնագիտություն» առարկաներից կազմակերպվել էր ինտեգրված դաս /ուսուցիչներ՝ Լենա Նահապետյան, Սյուզաննա Ներսիսյան/։

Աշակերտները բաժանվել էին երեք խմբի՝ ֆիզիկոսներ, կենսաբաններ և բժիշկներ։ Ֆիզիկոսները ներկայացրին մարմինների լողալու պայմանները, կատարեցին փորձ՝ գտնելով մարմնի դիրքը հեղուկում՝ կախված խտությունից, կենսաբանները՝առողջ ապրելակերպի գործոնները, բժիշկները՝ հիգիենայի պահպանումը, առաջին…

«Հայոց թագուհիները» խորագրով միջոցառում Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Հայոց թագուհիները» խորագրով: 5-րդ ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ն. Լազարևա) ներկայացրին մեր պատմության հայտնի թագուհիներին՝ Տիգրանուհի, Փառանձեմ, Խոսրովանույշ, Կատրանիդե, Զաբել, Կեռան: Փոքրիկ բեմական խաղով ներկայացվեցին տվյալ ժամանակաշրջանը, կատարված իրադարձությունները:

Մեր երկրի պատմությունը պահպանել է հիշատակություններ հայոց թագուհիների մասին, որոնք, լինելով հեզաբարո կանայք, եղել…

Մասնագիտական կողմնորոշմանը նպատակաուղղված միջոցառում՝ Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարդու կյանքում կարևոր է մասնագիտական ճիշտ կաղմնորոշումը: Դրան էր միտված Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցի ծնողխորհրդի կազմակերպած միջոցառումը:

մանատիպ միջոցառում կազմակերպելու գաղափարը ծագեց, երբ հերթական նիստի ժամանակ ծնողխորհուրդը քննարկման դրեց ԿԳ և ՊՆ նախարարությունների կողմից մշակված «Ես ցանկանում եմ հայոց բանակի սպա դառնալ» տեղեկատվա-քարոզչական ծրագիրը: Քննարկումից հետո, որոշվեց իրականացնել միջոցառում՝ ուղղված…

Նրանք ապրել էին ուզում…

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Ասում են՝ միլիոնավոր տարիներ առաջ նախ ստեղծվեց երկիրն ու երկինքը, հողն ու ջուրը և միայն դրանից հետո լույս աշխարհ եկավ մարդը:

Նա ծնվեց ապրելու, արարելու, ստեղծելու, եղածը ավելացնելու և շատացնելու համար:

Նրանք ապրել էին ուզում…

Գարուն էր, ծաղկավառ ու գունեղ գարուն: Ձմեռային երկարատև նինջից հետո օդը ներծծված էր գարնան տաք…

Հաջողության գումարելին

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. մայիսի 5-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը և VIII դասարանի աշակերտուհի Տաթևիկ Թունյանը հպարտանալու առիթ ունեցան. Տաթևիկ Թունյանը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից ցուցաբերած արդյունքների համար դպրոցահասակների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլում արժանացավ III կարգի դիպլոմի: Պահը հուզիչ էր, արարողությունը` պարտավորեցնող:

Այս հաջողության գումարելին թող օրինակ դառնա մյուս աշակերտների համար,…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…