ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Հաղթանակի օր

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի ռուսերենով ուսուցմամբ I- VII դասարանների աշակերտները ռուսաց լեզվի ուսուցիչ Նատաշա Ավագյանի ղեկավարությամբ մեծ ոգևորությամբ պատրաստվել էին մայիսի 9-ի` Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ-ի ազատագրության բանակի կազմավորմանը նվիրված միջոցառումներին: Մայիսի 9-ն արդեն 25 տարի է` եռակի խորհուրդ ունի մեզ համար: Անցյալ դարի 1945թ-ին Հայրենական…

Տիկնիկային ներկայացում

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 27-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տիկնիկային ներկայացում IIա դասարանի աշակերտների մասնակցությամբ   (դասվար` Ք. Ադամյան ): 

Գեղեցիկ զարդարված դահլիճը լեփ -լեցուն էր աշակերտներով, ծնողներով, ուսուցիչներով : Հրավիրված էին տարածաշրջանի մսուր -մանկապարտեզի ավագ խմբի սաները:

շակերտները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Դահլիճում տիրում էր ուրախ տրամադրություն…

Ոստիկանություն-դպրոց համագործակցություն

Մայիսի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Ոստիկանություն-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում այսօր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Կապանի հ.13 հիմնական դպրոցում: Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի VIII-IX դասարանի աշակերտները: Հանդիպման ընթացքում ոստիկանության Կապանի բաժնի պետի տեղակալ, գնդապետ Հարություն Հովսեփյանը աշակերտների հետ միասին քննարկեցին ոստիկանության գործառույթների, հասարակական կարգ ու կանոնի պահպանմանը, քաղաքի բանուկ հատվածներում քաղաքացիների անվտանգ երթևեկության ապահովմանը,…

Դաստիարակության դրական մոտեցումներ

Մայիսի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում ապրիլին կայացավ ԾԽ հերթական սեմինարը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: 
Թեման « Խրախուսում, ինքնագնահատականի բարձրացում, ինքնավստահություն և մոտիվացիայի ամրապնդում»:

Նպատակը՝
1. Հասկանալ խաղի և ուսման մեջ երեխաների հիասթափության հետևանքները
2. Հասկանալ, թե ինչ է բացասական ամրապնդումը և ինչ է բացասական ամրապնդումը և ինչ…

Տեղեկատվական ժանրեր

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի  հ.5 ավագ դպրոցի 10-րդ հումանիտար հոսքում տեղի ունեցավ դաս-միջոցառում, որը նվիրված էր «Տեղեկատվական ժանրեր» թեմային: Դասարանը ինքնին տրամադրող էր` թերթեր,  ամսագրեր, համակարգիչ, պաստառներ և մեծերի խոսքը` լրատվության մասին:

Պատանի լրագրողները նախապես  վարել էին հարցազրույցներ, գրել էին ակնարկ և ռեպորտաժ: Դերասանական վարպետությամբ  ապագա լրագրողները կապ ստեղծեցին լրագրության պատմության, հայրենասիրության,…

«Պատերազմ և խաղաղություն»

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Կազմակերպչական մասից հետո ուսուցչուհին ներկայացրեց  դասի նպատակը`  նպաստել անցյալի  պատմության,  պատասխանատվության,  ազգային հպարտության  և հայրենասիրության դաստիարակությանը:

 Սովորողները վերլուծեցին վեպի առանձին դրվագներ, պարզաբանեցին վեպի հիմնական գաղափարը:

 Դասարանը նախապես բաժանվել էր երկու խմբի:

 1-ին խումբը ներկայացրեց Լ.Տոլստոյի  կյանքն ու նրա ստեղծագործությունների  ընդհանուր բնութագիրը:

 2-րդ խումբը` «Պատերազմ և խաղաղություն» վեպը:

 Անցկացվեց զուգահեռականներ Կուտուզովի…

Այվազովսկու 200-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Աբովյանի հ.6 ավագ դպրոցում

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 28-ին Աբովյանի թիվ 6ավագ դպրոցում կայացավ միջոցառում՝ «Մեր մեծերը» շարքից՝«Կապույտ փոթորիկ» խորագրով։ Այն կազմակերպել էր դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ. Աֆյանը։Միջոցառմանը մասնակցում էին 9-10-րդ դասարանների աշակերտներ։Միջոցառումը մեկնարկվեց Հովհաննես Այվազովսկուն նվիրված տեսաֆիլմով,որի ընթացքում կատարվեցին կարևոր բացահայտումներ նրա կյանքի, ստեղծագործական գործունեության մասին։ Այդ տեղեկությունները դարձան ամբողջական,երբ բարի փերու ավետմամբ ազդարարվեց «Կապույտ փոթորիկ»…

Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցի աղջիկները ներկայացնում են «Help to Help» հավելվածը

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

Այս տարի Հայաստանի դպրոցների աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցել ԿԱԻ-ի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրին:

Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցն իր ակտիվ  մասնակցությունն է ցուցաբերել այս մրցութում: Revolution թիմը ստեղծել է հավելված, որը հարթակ կծառայի սոցիալապես անապահով…

Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցի աղջիկները ներկայացնում են «MAYRIK» հավելվածը

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Այս տարի Հայաստանի դպրոցների աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցել ԿԱԻ-ի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրին:

Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցն իր ակտիվ  մասնակցությունն է ցուցաբերել այս մրցութում: Վիկտորիա թիմը նախաձեռնել է պատրաստել մի հավելված, որի օգնությամբ կկարողանա օգնել…

Աշխարհի ցեղասպանություններ

Մայիսի 4, 2017
Դպրոցական անցուդարձ

«Աշխարհի ցեղասպանություններ» թեմայով դաս - շնորհանդես կայացավ Գավառի ավագ դպրոցում, որը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի 102 -րդ տարելիցին և քսաներորդ դարում աշխարհում տեղի ունեցած այլ վայրագությունների մասին: Դպրոցի տնօրեն, հասարակագիտության ուսուցիչ  Ն. Ղուլոյանը ներկայացրեց Բիրմայի, Եգիպտոսի, Հարավսլավիայի, Հնդկաստանի, Քամբոջայի, Աֆղանստանի, Սուդանի, Պակիստանի ցեղասպանությունները, տվեց  «ցեղասպանություն» բառի ծագումնաբանությունը և սահմանումը:…