ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ռուսերենի այբուբենի տոնը դպրոցում

Մայիսի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի IIբ դասարանի ռուսաց լեզվի տառաճանաչությունը մեծ խանդավառություն էր առաջացրել երեխաների, ուսուցիչների, ծնողների մոտ:
Արարողությունը սկսվեց երեխաների համերգ-ներկայացմամբ՝  երգեր, պարեր, հեքիաթների բեմադրություններ, որոնք հնչում էին գեղեցիկ ռուսերենով՝ արտահայտիչ և զգացմունքային: Փոքրիկ բեմադրությունների ժամանակ սաները ցուցադրեցին երկխոսություն վարելու իրենց կարողություններն ու հմտությունները: 
Դաս-հանդեսին զուգահեռ ցուցադրվեց տեսահոլովակ, և փոքրիկները հուզմունքով փակեցին սիրելի դասագրքի վերջին էջը: Առաջին անգամը չէ,որ Աշխեն Բադալյանի դասերն անցնում են հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների գործածությամբ: Նա ձևավորել է աշակերտների մոտ դրական տրամադրվածություն լեզվա-մշակութային բազմերանգության նկատմամբ, որ աշակերտն այն ընկալի, որպես աշխարհի բազմազանության մասնավոր դրսևորում:
Մաղթում ենք սաներին  ուսումնական մեծ հաջողություններ և դասավանդող ուսուցիչներին անկոտրում ոգի և անսասան առողջություն:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…