ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Հրաշագործ ջուրը

Մարտի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 22-ը ջրի միջազգային օրն է։ Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցը որոշեց բաց չթողնել այս բացառիկ առիթը։ Մարտի 22֊ին քիմիայի ուսուցչուհի  Լ. Մուրադյանի գլխավորությամբ կազմակերպվեց «Հրաշագործ ջուրը» խորագրով ցերեկույթ։ Ցերեկույթի նպատակը ջրի կարևորումն է մարդկային կյանքում. առանց ջրի կյանք չկա։ 9-րդ դասարանցիները ասմունքեցին, խոսեցին ջրի հետաքրքրաշարժ փաստերի մասին, և իրականացրեցին մի…

Արվեստի ուժը ջնջում է տարիքը

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակում  «Վահրամ Փափազյան-130» թեմայով զեկուցումով հանդես  եկավ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական  դպրոցի ուսուցչուհի Հ. Լոռյանը: Նա սովորողներին ներկայացրեց Վահրամ Փափազյան դերասանի, թատերավերլուծաբանի և գրական գործչի կենսագրությունն  ու դրամատիկ ստեղծագործական գործունեությունը: Ծանոթացրեց նրա գործերին՝  «Սանդուխտ կույսը», Կառլոսի «Ավազակներ», «Դոն Ժուան», «Սատանայի աշակերտը» և այլն:

Սովորողները…

Նորօրյա սպարապետը

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

      «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ: Նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի հետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:
     Միջազգային  գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում…»
     Այսպես ազդարարվեց Վազգեն Սարգսյանի…

Բաց դաս երկրաչափությունից Ուրասարի հիմնական դպրոցում

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 22-ին Ուրասարի հիմնական դպրոցում ներկայացվեց հերթական բաց դասը (VII-VIII դասարաններ, «Երկրաչափություն»)։  VII դասարանում դասի թեման էր «Ուղղանկյուն եռանկյունների որոշ հատկություններ», VIII դսարանում՝ «Պյութագորասի թեորեման»։ Դասն սկսվեց «Մտագրոհի» միջոցով եռանկյունների տեսակների կրկնությամբ։ Որպես դիդակտիկ նյութեր օգտագործվեցին գունավոր թղթերից պատրաստված տարբեր տեսակի եռանկյուններ, երկրաչափական պատկերներ, քարտեր։ Աշակերտները կրկնեցին հավասարակողմ, հավասարասրուն, սուրանկյուն,…

Բաց դաս` նվիրված ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

    Մարտի 23-ին Երևանի  Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի զինղեկ Հ.Մեսրոպյանը կազմակերպել էր բաց դաս` նվիրված ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

   Բաց դասի թեման վերաբերում էր գեներալ, սպարապետ Հ.Նազարբեկյանի կյանքին և գործունեությանը, որի հրամանատարությամբ տեղի են ունեցել մայիսյան հերոսամարտերը:

   Աշակերտները ռեֆերատներով ներկայացրին գեներալի գործունեությունը և կրկին հիշատակեցին…

Ինքնակառավարումը նոր դպրոցի փիլիսոփայություն է

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

     Մարտի 21-ը,  ռասսայական խտրականության դեմ պայքարի համերաշխության օրն է: 

     Կապանի N 5 հիմնական դպրոցի Աշակերտական խորհուրդը,  ոչ ասելով ցանկացած խտրականության, իրականացրեց ինքնակառավարում: Դպրոցի հաստիքային աշխատողներին փոխարինեցին բարձր դասարանների աշակերտները, որոնք օրեր առաջ համագործակցելով նրանց հետ, ճանաչեցին պաշտոնային պարտականությունները և տնօրենի հրամանով` անցան  գործի:

      Բոլոր պաշտոնակատար աշակերտները դպրոց…

Դաստիարակության դրական մոտեցումներ

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ հերթական սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: (Դասընթացավար Անի Ավետիսյան)
Թեման Զայրույթը երկրորդական զգացմունք
Զայրույթի ուրվագիծ.զայրույթի դրսևորումները
Նպատակը
ա/Բացահայտել իրավիճակն ակտիվացնող հանգամանքը
բ/ Ձևավորել սեփական մտքերն ու կարծիքները
գ/ Բացահայտել զայրույթի հիմքում ընկած իրական զգացմունքները
դ/ Փորձել…

«Դերանուն» խոսքի մասի դասավանդումը

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ բաց դաս ռուսաց լեզու առարկայից:/ Ուսուցչուհի Աշխեն Բադալյան/
Դասի թեման՝ Դերանուն
Ա/ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ
- Իմանալ անորոշ դերանունների հիմնական առանձնահատկությունները
- Տարբերել դերանվան մյուս տեսակներից
-Ճանաչել գրավոր խոսքում

Բ/ՍՈՑԻԱԼԱԿԱՆ՝
-Լսելու
- Դիտելու
- Տեսականը գործնականում կիրառելու

Պոեզիայի համաշխարհային օր

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

«Պոեզիան իր ձևի մեջ է ամփոփում ժողովրդի ձգտումները և հոգևոր բարձրագույն դրսևորումները, ինչպես նաև աշխարհը փոխելու քաջություն է տալիս:
Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը».
Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրկանության ուսուցիչ Անահիտ Արզումանյանի նախաձեռնությամբ…

Զապել Եսայան. ուղերձներ, որ մնում են արդիական

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

21.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի գրադարանում անցկացվեց դաս-հանդես «Մեր մեծերը» շարքից: Դասը նվիրված էր Զապել Եսայանի կյանքին ու գործունեությանը, նրա քաղաքական և հոգևոր առաքելությանը: Դասն անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Նաիրա Գրիգորյանը:/Գրադարանավար Լ.Պետրոսյան/
Գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն է:

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան