ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

«Չի կարելի»

Ապրիլի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպեց ակցիա «ՉԻ ԿԱՐԵԼԻ» խորագրով: Մեր դպրոցում ուսուցիչներն աշակերտների հետ իրենց հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի վրա։ Նրանք հարգում են աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից: Ծնողներն անմասն չէին մնացել, իսկ երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր…

Ճանաչողական այցերը Կապանի էլեկտրոնային գրադարան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Մարտի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

Բարի, քաղցր հուշի պես մի բան է գրքի հետ ամեն մի հանդիպումը: 
28.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի ճանաչողական այցերը Կապանի էլեկտրոնային գրադարան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: 
Մեր Կապանի գրադարանը մի տաքուկ անկյուն է, ինչպես թատրոնը թատրոն է հանդիսատեսով, այնպես էլ գրադարանն՝ իր ընթերցողով: Մեր այցելություններով ձգտում…

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց. համադպրոցական այց Սարդարապատ

Մարտի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Անցյալի արժևորումը, պատմության հերոսական էջերով հպարտանալու կամքը գեղեցկացնում է յուրաքանչյուրիս: Մեր պատմությունը տվել է մեզ ձախողումներից դաս քաղելու և հաջողություններից թև առնելու բարի ձգտում: Այդ հերոսական էջերի փառաբանման ձգտմամբ էլ կազմակերպվեց համադպրոցական այց Սարդարապատի հուշահամալիր՝ պատմության ուսուցչուհի Լ.Ղազարյանի  և դպրոցի կազմակերպչի՝ Ռ.Աֆյանի նախաձեռնությամբ, օժանդակող աշխատանքներով հանդես եկավ ծնողական խորհուրդը, իսկ…

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցի աշակերտները Հայաստանի Ամերիկյան համալսարանում

Մարտի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի կենսագրականի կարևոր մասն են կազմում տարաբնույթ այցերը Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մեր սաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում այդ գործընթացում, որը օժանդակում է մասնագիտական նախասիրությունների ձևավորման և կողմնորոշման հարցում:

2017-2018 ուսումնական տարում Աբովյանի  Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցը  իրականացնում է համագործակցություն դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ն. Մելքոնյանի, Հայաստանի…

Ընթերցման օլիմպիադա 2018

Մարտի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

2012-2013 ուսումնական տարուց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ1 հիմնական դպրոցում  տեղի է ունենում «Ընթերցման օլիմպիադա» 6-րդ դասարանցիների համար: Այս ուստարիների ընթացքում պարբերաբար ունեցել ենք հաջողություններ, մինչև իսկ աշակերտներն իրենց հաջողություններով հասել են մինչ հանրապետական փուլ, արժանացել պատվոգրերի և խրախուսանքի:

Այս տարի՝ մարտի 20-ին, ևս տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա»: Աշակերտները շատ…

Միջոցառում Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում

Մարտի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Միշտ չէ, որ հաջողվում է մեզ հանդիպել մեր օրերի մեծատաղանդ բանաստեղծի կամ գրողի։Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի IVբ դասարանի աշակերտներն այն երջանիկներից էին, որոնց հաջողվեց ծանոթանալ սիրված ու ճանաչված մանկագիր, արձակագիր Լիպարիտ Սարգսյանի, Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանի հետ, ովքեր մարտի  22-ին հյուրընկալվել էին դպրոց՝…

Տիգրան Չուխաջյան-180

Մարտի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N5 հիմնական դպրոցում մարտի 23-ին  օրը լի էր երաժշտությամբ:
«Մեր Մեծերը» ծրագրի շրջանակում Տիգրան Չուխաջյանի կյանքը, ազգանվեր գործունեությունը  արժանիորեն ներկայացվեց հանդիսատեսին:

Խմբակի ղեկավար, երաժշտության ուսուցչուհի`Մարինե Խամփերյանը «Ազատություն» և «Լեբլեբիջների» խմբերգերը երեխաների գեղեցիկ կատարումներ մատուցեց:

Ազգային երգ ու պարը համ ու հոտ հաղորդեցին միջոցառմանը:

Սաները ճանաչեցին մեր մեծ երաժշտին: Նրա բարձրարժեք գործերը դեռ…

Այսօր Ծաղկազարդ է

Մարտի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 25-ը  Ծաղկազարդ է՝ Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոն, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։

Այսօր՝ Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Կապանի Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելեցին Կապանի N5 հիմնական դպրոցի մանկական կոլեկտիվները, ուսուցիչներ  և տնօրեն  Ս․ Հարությունյանը։

Եկեղեցում Տեր Վահան քահանա Հեբոյանը օրհնեց ձիթենու (ուռենու) ոստերը և բաժանեց…

Թռչունները հյուր են եկել մեր պարտեզ․․․

Մարտի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Թռչնաբներ պատրաստելու սովորույթը Կապանի N5 հիմնական դպրոցի գարնանային գեղագիտական հաճույքներից է:
Ճիշտ է, այն ամենամյա աշխատանք է մեր դպրոցում, սակայն 5-րդ «բ» դասարանի աշակերտները` դասղեկ Ա. Քարամյանի և ԴԱԿ Հ. Մեսրոպյանի գլխավորությամբ` տեղեկացված լինելով, որ կանաչ տարածքների կրճատման պատճառով, աստիճանաբար մեր քաղաքից վերանում են երգեցիկ թռչունները, շտապեցին իրենց հյուրընկալ…

Առաջնորդի դպրոցը հանրակրթական դպրոցում

Մարտի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳ  նախարարի 2011թ ի մայիսի 17- ի N 571 հրամանով հաստատվել է «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությունը, որի համաձայն կարգավորվել է աշակերտական ինքնավար մարմնի գործունեությունն ու լիազորությունները:

Կապանի N5 հիմնական դպրոցում այն գործում է 2003 թվականից, երբ դպրոցը, որպես փորձարարական՝ ներգրավվել էր «Համագործակցություն հանուն…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան