«Պոեզիան իր ձևի մեջ է ամփոփում ժողովրդի ձգտումները և հոգևոր բարձրագույն դրսևորումները, ինչպես նաև աշխարհը փոխելու քաջություն է տալիս:
Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը».
Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրկանության ուսուցիչ Անահիտ Արզումանյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր պոեզիայի համաշխարհայինօրվան: /V-VII դասարաններ/
Նպատակը խիստ արդիական է՝ փորձել մատաղ սերնդի ուշադրությունը բևեռել հայ գրականությանն ու պոեզիային, վեր հանել ասմունքի հարուստ ավանդույթները, մեկ անգամ ևս անդրադառնալ հայ գրական հարուստ ժառանգությանը։
Աշակերտներն անդրադարձան հայ, ռուս և եվրոպական պոետների ստեղծագործություններին: Հանդես եկան ասմունքով և բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երաժշտական կատարումներով:
Պոեզիայի շունչը թև ու թռիչք տվեց աշակերտների մտքին, զգացմունքներին ու երևակայությանը:
Ուսուցչուհուն հաջողվեց բացահայտել պոեզիայի ողջ հմայքն ու գեղեցկությունը, արժևորել պոեզիայի ձեռքբերումները, գրապատմական ընթացքի առանձնահատկությունները, թեմատիկ-գաղափարական, ոճական և ժանրային որակումները:Այս իրականության մեջ,հուրախություն մեզ, աշակերտները դեռևս չեն կորցրել սերն ու հետաքրքրությունը գեղեցիկի նկատմամբ: Հաճելի է մասնակիցը լինել նման միջոցառման, որն ընդգրկում է գեղեցիկ մտահղացումներ, և հուսով ենք՝ շարունակական: Խորհրդանշական էր դասը, և օժտված էր էներգետիկ հզոր դաշտով, որը հպարտություն և արժանապատվություն էր ներշնչում։ «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան