«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ: Նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի հետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:
Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում…»
Այսպես ազդարարվեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ ամյակին նվիրված միջոցառումը Կապանի N5 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում, որին մասնակցում էին N զորամասի զինվորներ և հրամանատարներ:
Երեխաները սիրով և խանդավառված ներկայացրին Վազգենի կյանքը, մարտական ուղին , հաղթանակներն ու փառքը:
Միջոցառումը համեմված էր հայրենասիրական երգերով, սյունյաց աղջիկների հեզաճկուն, ազգային խրոխտ պարերով:
Զորամասի սերժանտական խորհրդի նախագահ Ա. Նազարյանը իր խոսքում բարձր գնահատեց N5 հիմնական դպրոցի հետ համագործակցությունը և N զորամասի անունից փառավոր ուղի անցած հայ ազգի արժանավոր զավակին մեծարելու համար շնորհակալություն հայտնեց դպրոցականներին և ուսուցչական անձնակազմին:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…
Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց