Մարտի 21-ը, ռասսայական խտրականության դեմ պայքարի համերաշխության օրն է:
Կապանի N 5 հիմնական դպրոցի Աշակերտական խորհուրդը, ոչ ասելով ցանկացած խտրականության, իրականացրեց ինքնակառավարում: Դպրոցի հաստիքային աշխատողներին փոխարինեցին բարձր դասարանների աշակերտները, որոնք օրեր առաջ համագործակցելով նրանց հետ, ճանաչեցին պաշտոնային պարտականությունները և տնօրենի հրամանով` անցան գործի:
Բոլոր պաշտոնակատար աշակերտները դպրոց մտան ավելի վաղ, քան մնացած օրերին: Նրանց կեցվածքը կոկիկ էր, ուսուցչի կերպարին համապատասխան:
Օրն ընթացավ աշխատանքային եռուզեռով: Ուսումնաօժանդակ օղակում մուրճի ձայնն էր և դպրոցամերձ տարածքի աշխատանքները: Ուսումնադաստիարակչական մասում օրվա պլաններով զինված ուսուցիչներն էին և նրանց հաջողված պարապմունքները:
Դասերն ավարտվելուց հետո, ավագ և կրտսեր գործընկերները գարնանային տրամադրությամբ ու գարնան բույրով աrույգացած, անմահացան դպրոցի գարնանաշունչ բակում, որից հետո գումարեցին ամփոփիչ խորհրդակցություն:
- Դպրոցը դաստիարակում է երեխաներ, որոնք կկարողանան իրենց վրա վերցնել երկրի, ժողովրդի, ապագայի պատասխանատվությունը: Այդուհանդերձ, ինքնակառավարումը ինքնակազմակերպման, ինքնագնահատման, նաև մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է : Օրվա նպատակն էր, որ աշակերտները գիտակցեն ուսուցչի գործի ծավալը, կարևորությունը, դժվարությունը,- ասաց փոխտնօրեն Ալինա Մկրտչյանը և ավելացրեց,- դա մեզ հաջողվեց:
- Ինքակառավարումը` ինքն իրեն կառավարելը դաստիարակության գործընթաց է, որը նպաստում է նոր դպրոցի կրթության փիլիսոփայության ըմբռնմանը: Ես խրախուսում եմ աշակերտական նախաձեռնությունը և հակված` աջակցելու ամեն նորի ու նորարարությանը, որը ինքնուրույն մտածողության գրավվականն է,- աշակերտակենտրոն օրն այսպես ամփոփեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:
Կապանի N 5 հիմնական դպրոց
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան