ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս երկրաչափությունից Ուրասարի հիմնական դպրոցում

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 22-ին Ուրասարի հիմնական դպրոցում ներկայացվեց հերթական բաց դասը (VII-VIII դասարաններ, «Երկրաչափություն»)։  VII դասարանում դասի թեման էր «Ուղղանկյուն եռանկյունների որոշ հատկություններ», VIII դսարանում՝ «Պյութագորասի թեորեման»։ Դասն սկսվեց «Մտագրոհի» միջոցով եռանկյունների տեսակների կրկնությամբ։ Որպես դիդակտիկ նյութեր օգտագործվեցին գունավոր թղթերից պատրաստված տարբեր տեսակի եռանկյուններ, երկրաչափական պատկերներ, քարտեր։ Աշակերտները կրկնեցին հավասարակողմ, հավասարասրուն, սուրանկյուն, ուղղանկյուն և բութանկյուն եռանկյունների հատկությունները, անդրադարձ կատարվեց նաև ուղղանկյուն եռանկյան մակերեսի բանաձևին։ Ողջ դասն ուղեկցվում էր տեսադասերի ցուցադրմամբ, ինչը նյութը դարձնում էր ինքնատիպ և հետաքրքիր։ Համառոտ ներկայացվեցին  Պյութագորասի կյանքը, գործունեությունը, այն լեգենդները, որոնք տարածված են նրա մասին: Դասարանները կատարեցին խմբային աշխատանք, ձևավորեցին պաստառներ։ Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքը՝ «ԳՈւՍ» մեթոդով։ Կատարվեց հետադարձ կապ, խմբերը գնահատվեցին։ Դասը հետաքրքիր էր և ուսանելի։ 

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…