ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Դաս-միջոցառում` նվիրված Անդրանիկ Օզանյանին

Փետրվարի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում կազմակերպվեց դաս-միջոցառում` նվիրված Անդրանիկ Օզանյանին:

Փետրվարի 27-ին դպրոցի պատմության ուսուցչուհի Մ.Հովասափյանը  անցկացրեց  դաս-միջոցառում, որը համակցելով «Հայ գրականություն» առարկային, դարձավ թե՛ ճանաչողական, թե՛ գեղարվեստական:

Աշակերտները,  գործածելով էլեկտրոնային գրատախտակը, ներկայացրին Անդրանիկ Օզանյանի կյանքը և գործունեությունը, ասույթներ, բանաստեղծական…

Ազգային արմատների ճանաչում

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Ազգային արմատների ճանաչում

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակում «Զապել Եսայան-140» խորագրով բարձր դասարանի սովորողների համար զեկուցումով հանդես եկավ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Ա. Մկրտչյանը: Նա ներկայացրեց սփյուռքահայ մեծ գրողի, գրականագետի, հրապարակախոսի կյանքն ու գործունեությունը, ծանոթացրեց նրա գործերին` «Կեղծ հանճարներ», «Կրակե շապիկը», «Սկյուտարի վերջալույսեր», «Վերջին բաժակը»,…

Մաշտոցյան գրով անմահացած մայրենի լեզու

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Լեզուն ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: 
Հ. Թումանյան

Փետրվարի 21-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIա դասվար Հասմիկ Մելքոմյանը կազմակերպեց միջոցառում «Մաշտոցյան գրով անմահացած մայրենի լեզու» խորագրով:

Բաց դաս. Առաջին օգնության անհրաժեշտությունն արտակարգ իրավիճակներում

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան. «Առաջին օգնության անհրաժեշտությունն արտակարգ իրավիճակներում» թեմայով բաց դաս

Փետրվարի 22-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի երկրորդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ ՆԶՊ և կենսաբանություն առարկաներից անցկացվեց բաց դաս «Առաջին օգնության անհրաժեշտությունն արտակարգ իրավիճակներում» թեմայով:

 Դասի նպատակն էր սովորողների մոտ ձևավորել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու և առաջին…

Ցերեկույթ՝ նվիրված Մայրենիին

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Լճաշենի   Ա. Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ  դպրոցում  փետրվարի   20-ին , IVԱ  դասարանում տոն էր: Աշակերտները  մեծ  ոգևորությամբ  էին պատրաստվել  մայրենիի  և գիրք  նվիրելու  տոներին՝ դասվար  Վարսիկ  Կարապետյանի  նախաձեռնությամբ  : Նրանք  իրենց  գեղեցիկ  ու  արտահայտիչ   խոսքով   ներկայացրին  գրերի  գյուտի  ստեղծման պատմությունը  և  հայ  ժողովրդի  անցած   ուղին: Փոքրիկ   ներկայացման միջոցով  ցուցադրեցին  դրվագ   գրերի…

Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21֊ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որ նշվում է ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Հատկապես հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այդ տոնի առիթով Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIա դասարանի բազմաշնորհ աշակերտները Մայրենիի դասը ձոնեցին իրենց մայր լեզվին՝ ոսկեղենիկ հայոց լեզվին։

Դասն իր ներածական…

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

Փետրվարի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 23-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս: /Դասվար Լուսինե Սարգսյան/

Դաս թեման՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» թեմայի ամփոփում
Դասին կիրառվող մեթոդներ
Նախագծային
Մտագրոհ
T-աձև աղյուսակ
Ինտեգրում
Պոպ-Կորն

Նպատակները
1.Կարդալու որակական հատկանիշների մշակում:Տքստի վերարտադրման հնչերանգը պահպանելու կարողության զարգացում

Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 22-ին. Հաջող համագործակցության արդյունքում շահում են աշակերտները: Կապանի N13 հիմնական դպրոցի Iբ դասարանի դասվար Մ.Մովսիսյանի, երաժշտության ուսուցչուհի Ն.Նազարյանի և գրադարանավարուհի Լ.Պետրոսյանի համատեղ ջանքերով Սյունիքի մարզային գրադարանի մանկական բաժնում կազմակերպվեց և անցկացվեց գեղեցիկ միջոցառում ` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան: Եվս մեկ անգամ արժևորվեց լեզվի ազգապահպան նշանակությունը: Գրադարանում տիրող ջերմ…

Անաղարտ պահենք մեր մայրենին

Փետրվարի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Մայրենիի տոնին ընդառաջ շուրջ մեկ ամիս Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի 10-րդ   դասարանի դռանը, ի ցույց բոլոր աշակերտների, փակցված էր գովազդային պաստառ՝ «Անաղարտ պահենք մեր մայրենին» կոչով։ Տասներորդցիների հետևողականության շնորհիվ ամեն օր պաստառին փակցվում էին լեզվական նորանոր աղավաղումներ՝ զուգահեռաբար  ներկայացնելով ճիշտ տարբերակը։

 «Բառագիտություն» բաժնի ամփոփման  բաց դասին /ուսուցչուհի` Լյուդմիլա Ներսիսյան/ ներկայացրին մեկամսյա աշխատանքի արդյունքը: Հարցումները և հուսադրող…

Բաց դաս «Բնագիտությունից» Ուրասարի հիմնական դպրոցում

Փետրվարի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 23-ին Ուրասարի հիմնական դպրոցի V-VI դասարաններում «Բնագիտություն» առարկայից անցկացվեց բաց դաս՝ «Առողջ ապրելակերպ» թեմայով (ուս.՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ): Դասն սկսվեց թիմերի համագործակցային աշխատանքով: Ներկայացված սահիկահանդեսը դիտելուց հետո աշակերտներն աշխատեցին ԳՈՒՍ, պրիզմա, փաստերի բուրգ, ապագայի անիվ... մեթոդներով, հնարներով: Գիտելիքներ ստացան սննդի բաղադրամասերի, սնվելու կանոնների,  առողջ ապրելակերպի մասին։ Ձեռք բերեցին սննդամթերքի էկոլոգիական…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան