ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դաս-ուխտագնացություն

Նոյեմբերի 5, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ․75 հիմնական դպրոցի VIբ դասարանի աշակերտները ՄԿԱ գծով փոխտնօրեն, ՀԵՊ ուսուցչուհի Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ այցելեցին Խոր Վիրապի և Նորավանքի վանական համալիրներ: Մինչ մեկնելը աշակերտները ՀԵՊ դասաժամին ուսումնասիրել էին «Հայկական եկեղեցիների կառուցվածքը» թեման, բաժանվել խմբերի և ստացել հանձնարարականներ, որն էլ ներկայացրին վերոնշյալ վանքերում: Դաս-ուխտագնացության շրջանակներում աշակերտներն այցելեցին նաև Սպարապետ Վազգեն…

Դասարան+Դասական. ազդարարվել է թատերական կրթական ծրագիր՝ ավագ դպրոցի աշակերտների համար

Նոյեմբերի 4, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իրականացնում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար՝ միտված ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

Ծրագրի մեկնարկի մասին այսօր  ազդարարել, ներկաներին ողջունել և մասնակիցներին բարի ընթացք է մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Բացվեց «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը

Նոյեմբերի 4, 2019
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում ներկայացրել է «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն…

«Ընտանիք» կենտրոն. «Ազգային արժեքներ» խորագրով բաց դաս և ցուցահանդես

Նոյեմբերի 1, 2019
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերի 29-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկա ստեղծագործական կենտրոնի ասեղնագործության, գոբելենագործության և ուլունքագործության խմբակների սաների մասնակցությամբ անցկացվերց «Ազգային արժեքներ» խորագրով բաց դաս և ցուցահանդես:

Միջոցառման նպատակն էր` ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտություները, նպաստել մասնակիցների մասնագիտական գիտելիքների հարստացմանը, բացահայտել շնորհալիներին, նոր ճանապարհներ գտնել արվեստի միջոցով միմյանց հետ հաղորդակցվելու համար:

Բաց դասին դեկորատիվ-կիրառական…

Մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Նոյեմբերի 1, 2019
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերի 1-8-ը հայտարարվում է մեդիագրագիտության շաբաթ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: Այդ առիթով այսօր տեղի  է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի, Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Բանախոսներն անդրադարձել են մեդիագրագիտության…

«Ընտանիք» կենտրոն. Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Ղողանջ ցնծության» խորագրով  ծրագրի ամփոփում

Հոկտեմբերի 31, 2019
Լուրեր կազմակերպություններից

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ,
ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի…». Վազգեն Առաջին կաթողիկոս

Հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» կենտրոնում ամփոփվեց ապրիլ ամսից մեկնարկած «Ղողանջ ցնծության» խորագրով միջոցառումների շարքը:

Ծրագրի նպատակն էր արժևորել մեծն Կոմիտասին՝ որպես հայ երգի զարգացման հիմնաքար, երաժշտական ազգագրության…

2020 թվականին կվերակառուցվի 22 մարզային դպրոց. նախարարը հրապարակել է ցանկ

Հոկտեմբերի 31, 2019
Պաշտոնական

2020 թվականի  պետական բյուջեից ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում  գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է  դպրոցների ցանկը, որտեղ  2020 թվականին կապիտալ…

Սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձը

Հոկտեմբերի 31, 2019
Պաշտոնական

Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով,  ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի շուրջ 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ): Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ, արդարացի բաշխման և դպրոցների ֆինանսավորման ու ուսուցիչների վարձատրության հետ…

Մեկնարկել է Արցախի կրթական ֆորում 2019-ը

Հոկտեմբերի 30, 2019
Պաշտոնական

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N  1 դպրոցում մեկնարկել է Արցախի կրթական ֆորում 2019-ը՝ «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կարգախոսով: Ֆորումի մասնակիցներին ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Հանրապետության նախագահն  արդյունավետ աշխատանք  է  մաղթել ֆորումի մասնակիցներին և նշել, որ կրթության ոլորտն, իր առջև դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կգործի նոր շենքում

Հոկտեմբերի 30, 2019
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ) այսուհետ կգործի նոր ու բարեկարգ շենքում։

Բուռնազյան 37 հասցեում գործող կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: