Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 դպրոցում մեկնարկել է Արցախի կրթական ֆորում 2019-ը՝ «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կարգախոսով: Ֆորումի մասնակիցներին ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Հանրապետության նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել ֆորումի մասնակիցներին և նշել, որ կրթության ոլորտն, իր առջև դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաև մեծապես կանխորոշում է երկրի ապագան: Բակո Սահակյանի ուղերձը ներկայացրել է ԱՀ Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Ֆորումի պատվիրակներին ողջունել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնված ֆորումին մասնակցում են կրթության կազմակերպիչներ, կրթության շահառուներ, ոլորտի փորձագետներ և շահագրգիռ անձինք: Ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցների թիվը հասնում է 150-ի: «Նման ձևաչափով մեր աշխատանքները կազմակերպում ենք առաջին անգամ, և հուսով եմ, որ այս միջոցառումը հնարավորություն կտա նոր տեսանկյունից դիտարկել կրթության խնդիրները, և այն կանցնի բովանդակային ու կառուցողական քննարկումներով ու հնարավորություն կտա սահմանելու Արցախի նոր տեսլականը: Կրթական ֆորումի անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված էր կրթության դերի կարևորմամբ և արդի մարտահրավերներով»,- նշել է Նարինե Աղաբալյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ անհատի վերափոխման ճանապարհն է հանրային վերափոխման կարևորագույն գործոնը: «Հստակ է, որ հաջողության հասնելու բանաձևը կրթությունն է, աշխատասիրությունը, կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը: Այս և այլ հարցեր կքննարկվեն ֆորումի ընթացքում»,- ավելացրել է Գոհար Մամիկոնյանը:
Պլենար նիստին ելույթով հանդես է եկել նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Արցախի տարածաշրջանային ղեկավար Արմեն Հովհաննիսյանը։ «Խորապես հավատացած եմ, որ այս ֆորումը հաջողելու դեպքում տարեցտարի շարունակական բնույթ կկրի և թույլ կտա մեզ բոլորիս ուշադրության կենտրոնում պահել համակարգում առկա փոքր ու մեծ խնդիրները: Արցախում ծավալած գործունեության ընթացքում մենք ևս գործ ենք ունեցել որոշակի խնդիրների հետ, որոնք հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ ծրագրային և տեխնիկական՝ կապված ենթակառուցվածքների և այլնի հետ: Խնդիրներից որոշները քարտեզագրված են և գտնվում են պետական համակարգի ուշադրության կենտրոնում»,- նշել է Արմեն Հովհաննիսյանը և հավելել, որ կարևորելով հանրային և կրթական ամուր կապերի զարգացումը Հայաստանի և Արցախի միջև՝ 2017 թ.-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն Արցախ գործուղեց ուսուցիչ-առաջնորդների առաջին սերնդին: Այսօր նրանց թիվը հասնում է 30-ի, միայն 21 ուսուցիչ աշխատում է Քաշաթաղի շրջանի համայնքներում:
Հանրակրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին ու մարտահրավերներին են անդրադարձել նաև ՀՀ-ից ժամանած փորձագետները՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը և «ԱՅԲ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։ Օրվա երկրորդ կեսին ֆորումի աշխատանքները շարունակվել են ենթախմբերում։
Նյութի աղբյուրը. ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց