Հոկտեմբերի 29-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկա ստեղծագործական կենտրոնի ասեղնագործության, գոբելենագործության և ուլունքագործության խմբակների սաների մասնակցությամբ անցկացվերց «Ազգային արժեքներ» խորագրով բաց դաս և ցուցահանդես:
Միջոցառման նպատակն էր` ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտություները, նպաստել մասնակիցների մասնագիտական գիտելիքների հարստացմանը, բացահայտել շնորհալիներին, նոր ճանապարհներ գտնել արվեստի միջոցով միմյանց հետ հաղորդակցվելու համար:
Բաց դասին դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակների սաները կարևորեցին ազգային արվեստի և արհեստի դերն ու նշանակությունը մշակույթի պահպանման գործում. յուրաքանչյուր խմբակ ներկայացրեց տվյալ մասնագիտության պատմությունը, կատարման տեխնիկան և կիրառելիությունը, որին զուգահեռ ցուցադրեցին նաև աշխատանքային գործընթաց:
ընթացքում ներկաները դիտեցին 6-18 տարեկան սաների ասեղնագործ, գոբելեն և ուլունքով կատարած աշխատանքները: Ակնհայտ էր սաների վաղ տարիքից ցուցաբերած հետաքրքրությունն ու առանձնահատուկ վերաբերմունքն արհեստի և արվեստի նկատմամբ, հստակ երևում էր նրանց անհատական մոտեցումը, պատկերացումը և գեղագիտական ճաշակը՝ որպես հիմք ստեղծագործելու համար:
Աշխատանքներն արժանացան հանդիսատեսի բարձր գնահատանքին:
Ա. Մանուկյան
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Նախագծային ուսուցման մեթոդը հասարակագիտության դասավանդման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առարկան ինքնին ուղղված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: Երբ աշակերտը պարզապես լսում է մարդու իրավունքների,…
1. Գրաֆիկա թեմայի նշանակությունը «Տեխնոլոգիա» առարկայում «Տեխնոլոգիա» առարկան նպատակ ունի զարգացնել սովորողների ստեղծագործական, նախագծային և գործնական հմտությունները: Գրաֆիկան այս համատեքստում կարևոր ուղղություն է, քանի որ այն միավորում է. պատկերային մտածողությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց