ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ընտանիք» կենտրոն. «Իմ քաղաքի աշունը» խորագրով ցուցահանդես Գյումրու Խաչքարերի պուրակում

Հոկտեմբերի 21, 2019
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերի 17-ին Գյումրու Խաչքարերի պուրակում ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպել էր «Իմ քաղաքի աշունը» խորագրով ցուցահանդես՝ գեղանկարչության, կավագործության և փայտարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:

Ցուցահանդեսի նպատակն էր պատկերել յուրահատուկ կոլորիտ ունեցող քաղաքն աշնանային գույներով, ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները:

Ցուցահանդեսին սաները պատրաստվել էին երկար. սեպտեմբեր ամսին քաղաքի տեսարժան և…

Միջին դասարանների աշակերտների համար ստեղծված iPad մաթեմատիկական ծրագրեր

Հոկտեմբերի 21, 2019
ՏՀՏ նորություններ

Educational Technology and Mobile Learning կայքը ներկայացնում է iTunes Apps Store-ի կողմից ստեղծված մաթեմատիկական հավելվածների նոր հավաքածու, այս անգամ՝ միջին դպրոցում մաթեմատիկա դասավանդողների համար։ Ծրագրերը կզարգացնեն սովորողների մաթեմատիկական գործնական հմտությունները թվաբանության, հանրահաշվի, երկրաչափության, վիճակագրության և այլ ոլորտներում։ Ծրագրերի հղումները բերվում են ստորև։

Մինչ այս տեղեկացրել էինք  iTunes Apps Store-ի՝ տարրական դասարանների…

«Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն

Հոկտեմբերի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալահամերգը և մրցանակաբաշխությունը, որին մասնակցեց նաև Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի 7գ դասարանի աշակերտ Ամալյա Վահանի Սևիյանը: Ամալյան էստրադային երգ անվանակարգում արժանացավ 3-րդ մրցանակին: Շնորհավորում ենք Ամալյա Սևիյանին, ցանկանում նրան երաժշտության բնագավառում մեծ վերելքներ և հաջողություններ:

Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5…

Ամերիկյան Խաղաղության կորպուսի ներկայացուցիչների այցը Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց

Հոկտեմբերի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի հյուրն էին ամերիկյան «Խաղաղության կորպուս» կազմակերպության ներկայացուցիչները: Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992 թվականից: Կազմակերպության նպատակն է զարգացնել և բարելավել անգլերենի ուսուցման մակարդակը, մասնագիտական օգնություն ցուցաբերելը, փոխըմբռնումն ավելի խորացնելը:

Մեր դպրոցում որպես կամավոր աշխատում է Սոյեմի Ջոբաիդան: Սոյեմին «Անգլերեն» ուսումնական առարկայի ուսուցիչների հետ…

Տառուսուցման հմայքը

Հոկտեմբերի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Ա տառի ուսուցումը դպրոցներում ավանդական տոնի է վերածվել և տոնական տրամադրությամբ դասի կազմակերպումը համեմվում է յուրահատուկ հմայքով:

Այսօր` հոկտեմբերի 18-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին «բ» դասարանում աշակերտներից և բազմավաստակ ուուցչուհի Մելադա Սահակյանից զատ, դասին ներկա էին հյուրեր, ուսուցիչներ, տնօրենության անդամներ:

Աշնանաբույր Ա տառն օրվա և դասի գլխավոր հերոսն…

«Ա» տառի ծնունդը

Հոկտեմբերի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 17-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին բ /դասվար` Հ. Հակոբյան/ դասարանում տոն էր։ Առաջին դասարանցիները տոնում էին «Ա» տառի ծնունդը։ Դասարանում տիրում էր աշնանային տրամադրություն, երգ ու երաժշտություն։ Վերջում աշակերտները երդվեցին դառնալ Մեսրոպ Մաշտոցի արժանի հետնորդները և կատարել նրա պատգամները։

Քո ձեռքով ստեղծված հայոց գրերով Քո անունն ենք…

Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք

Հոկտեմբերի 18, 2019
Պաշտոնական

Եվս 3 մասնավոր ընկերություն միացան դուալ համակարգի փորձարկմանը Երևանի և մարզերի քոլեջներում և ուսումնարաններում: Այդ նպատակով ՀՀ կառավարության և GIZ-ի կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության շրջանակում կնքվել է երեք հուշագիր:

Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանն այսուհետ կհամագործակցի «OVNEArmenia» ՍՊԸ-ի  և «BaklachoffCollection» ընկերության,  իսկ Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջը՝ Station.LLC ՍՊԸ-ի…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Հովհ․ Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումներին

Հոկտեմբերի 18, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու  տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

 Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն…

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի իր գործընկերոջը

Հոկտեմբերի 18, 2019
Պաշտոնական

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։

Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաև իրենց համակարգած ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը…

«Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը»

Հոկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

«Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը» այս խորագիրն էր կրում Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված ակցիան /Պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյան/։ Նրանց ցանկությունն էր, որ աշխարհի բոլոր մանուկները չկորցնեն հավատն արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։ Թող Տերը օրհնի բոլոր իրական…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: