ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ժառանգության թվայնացում. անիմացիոն տեսահոլովակներ՝ սուրդո թարգմանությամբ

Փետրվարի 16, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Համախմբված երիտասարդական միություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը պատրաստել է «Նոյ Նահապետի զարմանալի պատմությունը», «Հայոց լճերի ծննդյան գաղտնիքները», «Հայոց լեռների գաղտնիքներից» խորագրերով 3 անիմացիոն տեսահոլովակ։

Տեսահոլովակներում ներկայացվում են Նոյի մասին ավանդազրույցը, Հայկական լեռնաշխարհի լճերի և լեռների տեսակները, առաջացման եղանակները և դրանց վերաբերյալ լեգենդներ։ 3D…

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը քննարկվել է ԳԱԱ նախագահության անդամների հետ

Փետրվարի 15, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական…

«ԳԼՈԲԱԼ ԻՏ»-ն իրականացնում է ՏՀՏ ծրագիր ուսհաստատություններում

Փետրվարի 15, 2021
ՏՀՏ նորություններ

«ԳԼՈԲԱԼ ԻՏ» ընկերությունը նախաձեռնում է մի շարք անվճար ու վճարովի ծրագրեր և նախագծեր՝ նպաստելու տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացմանը կրթօջախներում:

Ծրագրի շրջանակում 21-րդ դարի համապատասխան կրթական համակարգերի ներդրմամբ և բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծմամբ ուսումնական հաստատությունները կինտեգրվեն տեխնոլոգիական աշխարհին:

Կենտրոնն աշխատում է միջազգային ստանդարտներին և աշխատաշուկային համապատասխան…

Բալկանյան երկրների Մ20 առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ

Փետրվարի 15, 2021
Սպորտային լուրեր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ 16 երկրից:

Հայաստանը ներկայացրել են Գոռ Բեգլարյանը և Նարեկ Սրապոնյանը, ովքեր դարձել են մեդալակիրներ: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 11 մարզիկների պայքարում գրանցել է լավագույն արդյունքը՝ 7.29մ և նվաճել ոսկե մեդալ: Հեռացատկում երկրորդ հորիզոնականը…

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ». պրեմիերա

Փետրվարի 15, 2021
Մշակութային լուրեր

Փետրվարի 16-ին՝ 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» (դաշնամուրի և երգչախմբի համար) ստեղծագործության համերգային կատարման պրեմիերան՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Արմեն Բաբախանյանի։ Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան։

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» նախագծի աշխատանքները սկսվել են դեռևս 2020 թվականի մայիսից։…

Հաստատվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

Փետրվարի 15, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»:

Մոդելների ներդրման արդյունքում հանրապետության բազմաբնակավայր համայնքներում կձևավորվեն նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովելով մատչելիություն, ներդնելով նախադպրոցական կրթական ծառայությունների…

«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

Փետրվարի 15, 2021
Լուրեր կազմակերպություններից

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ նպաստելով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելել են բուհ՝ իրականացնելու Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների…

Մեկնարկում է «Սպորտային սերունդ - 2021» ծրագիրը

Փետրվարի 13, 2021
Սպորտային լուրեր

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» (ԿԶՀՀ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ այս տարի ևս իրականացնելու է «Սպորտային սերունդ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 25 հանրակրթական դպրոց համալրել 1 մլն-ական դրամ արժողությամբ սպորտային գույքով, կազմակերպել միջոցառումներ՝ իրազեկելով առողջ ապրելակերպի կարևորության մասին,…

Խաղաղության կորպուսի կամավորները առցանց կիրականացնեն անգլերենի դասավանդման և STEM մտածողության ծրագրեր

Փետրվարի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ամերիկայի Խաղաղության կորպուսը, համագործակցելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, տարիներ շարունակ իրականացրել է անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրեր։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Խաղաղության կորպուսի կամավորները ստիպված դադարեցրել էին աշխատանքները, սակայն կորպուսի ներդրած պիլոտային ծրագրի շրջանակում դրանք կվերսկսվեն: Կամավորներն ավելի քան 100 երիտասարդի համար կկազմակերպեն և կիրականացնեն «Անգլերենի՝…

Սիրո տոն Ֆիլհարմոնիկում

Փետրվարի 13, 2021
Մշակութային լուրեր

Փետրվարի 13-ին և 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի:

Գալա համերգին մասնակցելու են միջազգային ճանաչում ունեցող օպերային երգիչներ Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Նինա Մինասյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն):

Համերգը կղեկավարի հատուկ այդ երեկոյի համար Գերմանիայից հրավիրված դիրիժոր Օլիվեր Վեդերը:

Ծրագրում կհնչեն…