ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում ներկայացրել է «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, մանկավարժներ, դպրոցականներ և հյուրեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին ու այն հյուրընկալողներին: Նա մեջբերել է Մարտիրոս Սարյանի խոսքերը, թե արվեստը պետք է լինի խթան, որ մարդիկ նայեն դեպի ապագան, ուզենան ապրել և ուժ ստանան պայքարելու համար: «Արվեստը պետք է բոլորիս հույս և հավատ ներշնչի: Այս գաղափարն է դեռևս 2010 թվականին Լևոն Իգիթյանին ու նրա համախոհներին մղել հիմք դնելու այս միջոցառմանը, որի նպատակն է նաև սփյուռքահայ երեխաներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին ու պատմությանը»,-հավելել է Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երեխաներին, նշելով, որ «եթե չլինեին նրանք, այսօր չէինք կարողանա վայելել նրանց երևակայությունն ու աշխատանքները»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը՝ արձանագրելով հայ երեխաների բնատուր տաղանդը. «Նրանք վրձիններն իրենց հոգու մեջ են թաթախում, դրա համար էլ այսպիսի գլուխգործոցներ են կարողանում ստեղծել»:
Ցուցահանդեսում ներկայացված էր մրցույթ-փառատոնի առաջին փուլի 2000-ից ավելի աշխատանքներից ընտրված մոտ 800-ը՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 21 գաղթօջախներից` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, Նիդեռլանդներ, Ղազախստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Քուվեյթ, Ֆրանսիա: Ներկայացվել են գեղանկարներ, ապլիկացիաներ, գոբելեններ, բատիկա, կոլաժներ, խճանկարներ, կերամիկա, փայտե խորափորագրություն, կենդանի նկարներ, տեքստիլ պաննո, կվիլինգ:
Փառատոնի նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը, հայրենիքում և սփյուռքում հայեցի կրթությանն ու դաստիարակությանը: Մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսված է նաև տպագրել ցուցահանդեսի պատկերագիրքը, իսկ միջոցառման փակմանը նախատեսվում է երկրորդ փուլի հաղթողների պարգևատրումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան