Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով, ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի շուրջ 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ): Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ, արդարացի բաշխման և դպրոցների ֆինանսավորման ու ուսուցիչների վարձատրության հետ կապված տարիներով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում, այն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 1-ից և կդառնա իրավական երաշխիք, որ այսուհետ մեկ դրույք դասաժամ պարապող որևէ ուսուցիչ սահմանված չափից ցածր չի վարձատրվի:
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այժմ դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևով ուսումնական հաստատություններին հատկացվող գումարն ուղղակիորեն կախված է սովորողների թվից. «Այս մոտեցումը որդեգրվել է 2001 թվականից` նպատակ ունենալով խթանել մրցակցությունը դպրոցների միջև: Սակայն, բազմաթիվ դպրոցներ, որոնք համայնքում միակն են, և դրանցում սովորողների քանակը պայմանավորված է տվյալ համայնքի բնակիչների թվով, չեն կարող մրցակցել խոշոր համայնքների ուսումնական հաստատությունների հետ: Իրականությունն այն է, որ փոքր դպրոցներին հատկացվող գումարները չեն բավարարում նվազագույն ծախսերի համար, և այս իրողությունից ելնելով, տարիներ շարունակ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը փոքրաթիվ համակազմով դպրոցների համար բյուջետային միջոցների վերաբաշխում են կատարել: Այսինքն` այն գումարները, որոնք կուտակվում էին մեծ դպրոցներում, վերաբաշխման միջոցով հատկացվում էին փոքրերին, որպեսզի կարողանան ապահովել նաև այդ դպրոցների բնականոն աշխատանքը»,-կառավարության նիստում զեկուցել է նախարարը: Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ` նոր բանաձևով, բացի աշակերտների թվից, փոքր` թերհամալրված համակազմով դպրոցների համար հաշվի է առնվելու նաև դասարանների թիվը, որով պայմանավորված է ծախսերի հիմնական մաս կազմող ուսուցիչների վարձատրությունը: Ըստ այդմ` թերհամալրված են համարվում տարրական դպրոցում մինչև 72, հիմնական դպրոցում մինչև 162, միջնակարգ դպրոցում մինչև 207, վարժարաններում ու ավագ դպրոցներում մինչև 135 աշակերտ ունեցող հաստատությունները: Մեծ համակազմ ունեցող դպրոցների ֆինանսավորումը կիրականացվի նախկին սկզբունքով:
Ամենակարևոր փոփոխությունը դպրոցի ֆինանսավորման բանաձևում այն է, որ սահմանվում է ուսուցչի երաշխավորված նվազագույն աշխատավարձ` անկախ սովորողների թվից: Նախարարի խոսքով` հունվարի 1-ից կսահմանվի նվազագույն աշխատավարձի շեմ, որն այս պահի հաշվարկներով կազմում է 108 հազար դրամ` մեկ դրույքի համար, սակայն բյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ մինչև 125 հազար դրամի: Ամեն տարի 10 տոկոսով աշխատավարձի բարձրացում ունենալու դեպքում` 4 տարի անց ուսուցչի աշխատավարձի հարաբերակցությունը մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի հաշվով էականորեն կբարելավվի: Առաջարկվել է նաև դպրոցի ֆինանսավորման բանաձևից հանել դասագրքերի արժեքի փոխհատուցման և կրտսեր դպրոցի սննդի համար նախատեսված գումարները, քանի որ պետական բյուջեով այդ նպատակների համար առանձին հատկացումներ են արվում:
Անդրադառնալով որոշմանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության համակարգում մենաշնորհների ձևավորումն ընդունելի չէ, և առաջնային խնդիր է ֆինանսական միջոցների համաչափ բաշխումը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Նշենք նաև, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի սահմանումը չի նշանակում, թե որևէ ուսուցչի աշխատավարձ կնվազի: Այն դպրոցներում, որտեղ ուսուցիչները մինչ այժմ ստացել են ավելի բարձր աշխատավարձ, կշարունակեն վարձատրվել բարձր գործակիցներով: Աշակերտների թվով կամ այլ հանգամանքներով պայմանավորված մինչ այս ավելի ցածր վարձատրվող մանկավարժները ռեֆորմի արդյունքում կունենան աշխատավարձի երաշխավորված բարձրացում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով՝ ձեզ ներկայացնելով Gemini գործիքի հնարավորությունները: Այս ԱԲ գործիքը թույլ է տալիս պատրաստել ինտերակտիվ խաչբառներ, ինտերակտիվ գրքեր, որը նախագծային աշխատանք կատարելիս կարող է ծառայել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց