ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բաց դաս. Վահան Տերյան

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ  մայիսի 17-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIIIա դասարանում բաց դաս էր՝ Վահան Տերյան թեմայի ամփոփում: Դասին ներկա էին դպրոցի տնօրենությունը և ուսուցիչներ: Դասը շատ հագեցած էր՝ պաստառներով, ասույթներով, համակարգչային տեսանյութով: Աշակերտները իրենց ակտիվ մասնակցությամբ ներկայացրին Տերյանի կյանքը ,գեղեցիկարտասանեցին և վերլուծեցին Տերյանի աշնան ,սիրո և հայրենասիրության թեմայով…

Ռուսերենի այբուբենի տոնը դպրոցում

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի IIա դասարանում տեղի ունեցավ ռուսերենի այբուբենի տոն: Ուսուցիչ՝ Գայանե Պատվականյան: 
Աշակերտները մեծ շուքով շնորհակալություն հայտնեցին իրենց ռուսալեզու առաջին ընկեր-դասագրքին՝ ''Букварь''-ին, որն համբերատար ու սիրով իրենց օգնեց սովորել կարդալ ու գրել ռուսերեն լեզվով։
Ռուսերենի տառերը նրանց մատուցվել էր վարպետությամբ ու պատասխանատվությամբ: Փոքրիկ Էդիտայի կատարումը, «Գնդիկ-բոքոնիկ» ռուսական…

Դպրոցականների օլիմպիադա` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի

Մայիսի 18, 2017
Պաշտոնական

Տեղի է ունեցել 2016-2017 ուումնական տարվա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների առարկայական օլիմպիադան: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի թիմերը: ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի փողային նվագախմբերի կատարումների ներքո տեղի են ունեցել օլիմպիադիայի հանդիսավոր բացման և փակման արարողությունները. հնչել են ՀՀ հիմնը,…

Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը

Մայիսի 17, 2017
Պաշտոնական

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ…

Հրաժեշտ Այբբենարանին

Մայիսի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 11-ին 1ա դասարանում հիշարժան օր էր: Նշում էին «Հրաժեշտ Այբբենարանին»  միջոցառումը: Գրական–երաժշտական ցերեկույթի խորագիրն էր՝ «Ապրեց մեր լեզուն՝ ոսկեղենիկը մեր մեսրոպազուն»:

Դասվար Ս. Բաղդասարյանը իր սաներին կրթել ու դաստիարակել է հայեցի. դա զգացվում էր նրանց խրոխտ ու գիտակցված ասմունքից: 5ա դասարանի աշակերտները մուտք գործեցին բեմ՝ ներկայացնելով տառերի ստեղծման պատմական…

«Էթնոս» մանկապատանեկան կենտրոնը կազմակերպել էր «Հայկական մշակույթի գանձերը» խորագրով մրցույթ

Մայիսի 17, 2017
Սփյուռքի լրատու

Տյումենի  Մ. Մաշտոցի անվան  հայկական մշակույթի կենտրոնը  ստեղծագործական զարգացման և հումանիտար կրթության «Էթնոս» մանկապատանեկան կենտրոնի հետ համատեղ մայիսի 14- ին կազմակերպել էր  «Հայկական մշակույթի գանձերը » խորագրով ամենամյա քաղաքային  մրցույթը, նվիրված  հայազգի   մեծանուն ծովանկարիչ  Հովհաննես Այվազովսկու  200-ամյա հոբելյանին:  Միջոցառմանը ներկա էին «Էթնոս» մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գրադուսովը, «Հայկական մշակույթի կենտրոն» նախագծի հեղինակ…

Մեսրոպեանը յանձնեց 2016-2017 տարեշրջանի 56 աւարտականներու հունձքը

Մայիսի 17, 2017
Սփյուռքի լրատու

Ուրբաթ, 12 Մայիս 2017-ին, Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն եւ արուեստից վարժարանները յանձնեցին 2016-2017 տարեշրջանի աւարտականներու հունձքը շքեղ արարողութեամբ մը, որուն ներկայ եղան հայ եկեցեղւոյ հոգեւորականներ, Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, միութիւններու ներկայացուցիչներ, ծնողներ եւ հազարէ աւելի բարեկամներ: Մեսրոպեանի շրջափակին մէջ, Սուրբ Մեսրոպի յուշակոթողին առջեւ կայացած հանդէսին նախագահեց Պէյրութի հայ կաթողիկէ պատրիարքական թեմի…

Գիտելիքը միավորում է. Նոր նախաձեռնություն ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից

Մայիսի 17, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բերդ համայնքում գործող  ԻՄՓԱՔԹ -1   ակումբի գործունեությունը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ միավորում է համայնքի թիվ 3 և այլ կրթական հաստատությունների աշակետներին մեկ գաղափարի շուրջ՝ համախմբվել և գործել  ի  նպաստ համայնքի: Իր բացման օրից, որը արդյունք է Վորլդ Վիժն Հայաստանի և թիվ 3 միջանակարգ դպրոցի համագործակցության (տնօրեն Ռուզան Թումանյան)…

Կառավարությունում քննարկվել են ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ուղղված քայլերը

Մայիսի 17, 2017
Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ու մարզադպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր: 
Անդրադարձ է կատարվել ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրերը վերանայելու ընթացքին, որոնք հաստատվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության ու Կրթության և գիտության նախարարների կողմից: Վարչապետը հանձնարարել…

«Փարիզ ու մի քիչ սեր» խորագրով միջոցառում

Մայիսի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Փարիզ ու մի քիչ սեր» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էին 7ա և 8բ դասարանի աշակերտները, ուսուցչուհի Հերմինե Հովակիմյանի  գլխավորությամբ: Աշակերտները ցույց  տվեցին իրենց սերը սիրո լեզու ֆրանսերենի հանդեպ, փայլուն ներկայացրեցին Ֆրանսիան, սիրո մայրաքաղաք Փարիզը: Ֆրանսիական երգն ու պարը թևածում էր դահլիճում:…