ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր

Մարտի 7, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը չնախատեսված այց է կատարել Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր:

Նախարարի տեղակալը կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանի ուղեկցությամբ շրջել է հաստատությունում, հանգամանորեն տեղեկացել առկա խնդիրներից, զրուցել մանկավարժների և սովորողների հետ: Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում հետաքրքրվել է ուսումնական պրոցեսում նրանց լիարժեք ներգրավվածության, հաճախելիության, մասնագիտական ընտրության մոտիվացիայի, հարակից զբաղվածության, գերակա…

««ԱԲ սերունդ» ծրագիրը պետք է դառնա Հայաստանի կրթական համակարգի այցեքարտերից մեկը». Արաքսիա Սվաջյան

Մարտի 7, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական նախագծերի պաշտպանությանը։ Ծրագիրն իրականացվում է 2023 թվականից՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ։

Փորձարարական ծրագրում ընդգրկված 207 աշակերտներ այս տարի ավարտում են ուսումնառությունը։ Ավարտական քննություններից բացի՝ ծրագրի պարտադիր բաղադրիչ են…

Մատենադարանում կայացել է հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը

Մարտի 7, 2026
Մշակութային լուրեր

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության և ներքին գործերի և վարչական հարցերի նախարարությունների, Միերաշևսկու կենտրոնի ֆինանսավորմամբ. արտադրությունը՝ «Կաթնեղբայր» հիմնադրամի և ԿԳՄՍՆ…

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

Մարտի 7, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։
 

Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝

  • 8–12 տարեկաններ
  • 13–17 տարեկաններ

Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է իրականացնել 3-ական…

Քննարկվել է դպրոցների ենթակայության փոփոխության հարցը

Մարտի 7, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել։

Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։

Մարզպետների հետ ծավալվել է հարցուպատասխան։

Նշենք, որ ՀՀ պետական հանրակրթական…

Գավառում մեկնարկում է Թատերական երկամսյակը

Մարտի 7, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ մարտ-ապրիլ ամիսներին Գավառ քաղաքում կանցկացվի «Թատերական երկամսյակ» մշակութային նախագիծը։

Ծրագրի նպատակն է ակտիվացնել մարզի մշակութային կյանքը, խթանել մայրաքաղաքի և մարզերի թատերական համագործակցությունը և Գեղարքունիքի մարզի հանդիսատեսին հնարավորություն տալ ծանոթանալու երևանյան թատրոնների կարևոր բեմադրություններին։

«Թատերական երկամսյակ» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի մի շարք հայտնի թատրոններ հյուրախաղերով ելույթ…

Հանդիպում ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարի հետ

Մարտի 5, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այցի կարևորությունը Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև…

Հայտնի են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները

Մարտի 5, 2026
Սպորտային լուրեր

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թվականի արդյունքները. առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:

Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ վարկանիշային սանդղակը ձևավորվում է՝ հաշվի առնելով մի քանի բաղադրիչներ, այդ թվում՝ մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից…

Ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին

Մարտի 5, 2026
Մշակութային լուրեր

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմին: Մամուլի ասուլիսի շրջանակում Մատենադարանում ցուցադրվել է Սկևռայի Ավետարանի բացառիկ կրկնօրինակը՝ ֆաքսիմիլը:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, ֆիլմի…

Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում տեղադրվել է Նորայր Աճեմյանի կիսանդրին. քոլեջը նշում է հիմնադրման 90-ամյակը

Մարտի 5, 2026
Լուրեր կազմակերպություններից

Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը նշում է հիմնադրման 90-ամյակը: Ի նշանավորումն քոլեջի հիմնադիր-կառուցող, երկարամյա տնօրեն Նորայր Աճեմյանի՝ տեղադրվել է նրա կիսանդրին։

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, Նորայր Աճեմյանի դուստր Գայանե Աճեմյանը:

«Քոլեջի 90…