ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կրթության հավասար պայմաններ՝ բոլորի համար ․ Պատմություն երկու ուսուցիչների և նրանց առաքելության մասին

Փետրվարի 19, 2021
Դպրոցական անցուդարձ

«Դեռևս 2017 թվականին մենք մասնակցեցինք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի իրականացրած  «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացին, որտեղ մեզ սովորեցնում էին` ինչպես moodle համակարգում  դասընթաց ստեղծել: Իսկ արդեն 2018թ.  և 2019թ. ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում ինքներս ստեղծեցինք և վարեցինք դասընթացներ ուսուցիչների համար,  որոնց մասնակցում էին տարբեր մարզերի ուսուցիչներ:

 Իսկ մինչ այդ, 2013…

Գիրք նվիրելու օրն ընտրված է ի պատիվ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա

Փետրվարի 19, 2021
Օրվա խորհուրդ

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Հովհաննես Թումանյան
Հոկտեմբերի 21, 1921 թվական

 

Գիրք նվիրելու օրը նշվում է փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը

Փետրվարի 18, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել արտաքին քաղաքականությունից. «Ամեն ինչ պետք է անենք միջազգային տեղեկատվական ինքնամեկուսացման մեջ…

Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ

Փետրվարի 18, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն…

Լուսանկարչական մրցույթ՝ «Երևանյան էտյուդներ»

Փետրվարի 18, 2021
Մշակութային լուրեր

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:

Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը, երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատ, Զանգվի ձոր), գրել է իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրել առաջին Սիմֆոնիկ նվագախմբին:

Նպատակը

«Երևանյան Էտյուդներ» լուսանկարչական…

Ուսումնագիտափորձարարական նոր լաբորատոր բազա՝ ՃՇՀԱՀ-ում

Փետրվարի 18, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կգործի «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազա, որը միտված կլինի բուհի կարողությունների հզորացմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և…

Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

Փետրվարի 18, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստման գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։

Ծրագրի շրջանակում փորձառու…

ԿԳՄՍ նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ

Փետրվարի 17, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարար Վ. Դումանյանին նշանակման առթիվ, ասել է, որ…

Հայտնի են 2020 թվականի լավագույն ուսանողները

Փետրվարի 17, 2021
Պաշտոնական

Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։

Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ…

ՀՖԿՍՊԻ-ի թիմը՝ Գ. Կասպարովի անվան շախմատի հիմնադրամի համալսարանական գավաթի երկրորդ մրցանակակիր

Փետրվարի 17, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները մասնակցել են Գարի Կասպարովի անվան շախմատի հիմնադրամի համալսարանական գավաթի խաղարկությունը՝ դառնալով մրցանակակիր։

Գավաթի խաղարկությանը մասնակցել են 2200 և բարձր, մինչև 2200, և մինչև 1800 վարկանիշներով 125 թիմեր՝ (4 մասնակից և 1 պահեստային)` աշխարհի տարբեր համալսարաններից: ՀՖԿՍՊԻ ներկայացուցչական խմբերը, հանդես գալով մինչև 2200…