ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դաս-հանդես Ա տառի մասին

Հոկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N5 հիմնական դպրոցի առաջին «ա» դասարանում դասվար Հերմինե Հակոբյանը կազմակերպեց դաս-հանդես նվիրված Ա տառին. արև, աշուն, ամպ, անձրև, աղավնի ու արագիլ հյուր եկան աղջիկների տեսքով:

Դասը պարբերաբար ընդմիջվեց երգերի գեղեցիկ կատարումներով:

Ամրապնդվեց պատմության նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և երեխաները կարողացան այդ եզրույթներն օգտագործել խոսքում:

Մտքերն արտահայտեցին…

ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությունը՝ շարունակական

Հոկտեմբերի 17, 2019
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ասիական զարգացման բանկի միջև արդյունավետ համագործակցության առկայությունը․

«Մենք համատեղ աշխատանքի գերազանց փորձ ունենք։…

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը

Հոկտեմբերի 17, 2019
Պաշտոնական

Երևանում մեկնարկել է  Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր  մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Մասնակիցներին ողջունել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը`…

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ՈՒՍՈՒՑԻՉ...

Հոկտեմբերի 17, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 16-ին Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտները ուսուցիչներին պարգևեցին բարձր տրամադրություն։ Կազմակերպվեց միջոցառում՝ «Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ՈՒՍՈՒՑԻՉ...» խորագրով /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ռուզաննա Մեժլումյան/։

Ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը պետք է գնահատվի ամեն օր: Աշակերտներն իրենց խոսքում նշեցին, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության…

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 16, 2019
Պաշտոնական

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։

Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է Գերմանիայի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ։

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն…

Շնորհավո′ր տոնդ, ուսուցի′չ

Հոկտեմբերի 16, 2019
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ցածր և միջին դասարանների աշակերտները ռուսաց և օտար լեզուների մասնախմբի օգնությամբ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Ուսուցչի օրվան:

Մինչ աշակերտները կհնչեցնեին իրենց շնորհավորական խոսքը և հանդես կգային գրական-գեղարվեստական ելույթներով, ներկաները դիտեցին տեսաֆիլմ, որը հետաքրքիր ձևով ներկայացնում էր ուսուցչի ամենօրյա աշխատանքը: Տեսաֆիլմի միջոցով շատ…

Մասնակցություն սոցիալ-մանկավարժական նորարարությունների երկրորդ միջազգային ֆորումին

Հոկտեմբերի 16, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 11-13 Վանաձորում տեղի ունեցավ սոցիալ-մանկավարժական նորարարությունների երկրորդ միջազգային ֆորումը։ Ֆորումի շրջանակներում տեղի ունեցան նորարարությունների ցուցադրություն պաստառների վրա, տարբեր վարպետաց դասեր։

 Ֆորումի իրենց մասնակցությունը բերեցին նաև Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ուցուցիչները։ Մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Սիրունյանը պաստառի միջոցով ցուցադրեց երկրաչափության դասավանդման իր մոտեցումը՝ երկրաչափությունը կապելով կյանքի տարբեր…

Համամոլորակային հիմնախնդիրներ․ դաս֊միջոցառում

Հոկտեմբերի 16, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 11֊ին Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում անցկացվեց դաս֊միջոցառում՝ «Համամոլորակային հիմնախնդիրներ» թեմայով։ Դասն անցկացրեց աշխարհագրության ուսուցիչ Տ. Հարությունյանը՝ VII,VIII և IX դասարանների սովորողների հետ։ Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց իր թեման․

VIIա - Օվկիանոսի աղտոտման հիմնախնդիր
VIIբ - էկոլոգիական հիմնախնդիր
VIIIա - Պարենային և հակամարտությունների հիմնախնդիրներ
VIIIբ - Գլոբալ տաքացում. Սևանի…

«Սպորտլանդիա»՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնակցությամբ

Հոկտեմբերի 16, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում հոկտեմբերի 15-ը սպորտային է եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սպորտլանդիա», որին մասնակցել են կրթահամալիրի 5-9-րդ դասարանների աշակերտները:

Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է, որ նման միջոցառումները չափազանց կարևոր են, ու նմանատիպ մրցումներում հաղթողներ և պարտվողներ…

Գիտաժողով՝ նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին

Հոկտեմբերի 16, 2019
Պաշտոնական

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հոկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին և մոտեցումներին:

Գիտաժողովին, որպես հիմնական բանախոս, հրավիրվել է հայտնի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Գրիսհաբերը` Գերմանիայից: Նա գիտաժողովին մասնակից ներկա և ապագա մանկավարժներին ներկայացրել է գերմաներենի,…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: