Եղվարդի N 3 հիմնական դպրոցի IX գ դասարանի աշակերտները դասղեկ Մ. Կարապետյանի և դասվար Ս. Մկրտչյանի հետ այցելեցին Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցի, ստացան տեր Հովսեփի օրհնանքը, կատարվեց աշակերտներին օրհնելու կարգը։
Այնուհետև, եկեղեցու բակում նրանք ստացան իրենց զանգերը և ավարտական խմբակային նկարները:
Օդը հագեցած էր ջերմությամբ ու սիրով, ու ամպամած և ցուրտ եղանակը ի զորու չեղավ խաթարելու երեխաների ուրախությունը։
Եղվարդի N 3 հիմնական դպրոց