Ապրիլի 28-ին Աբովյանի թիվ 6ավագ դպրոցում կայացավ միջոցառում՝ «Մեր մեծերը» շարքից՝«Կապույտ փոթորիկ» խորագրով։ Այն կազմակերպել էր դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ. Աֆյանը։Միջոցառմանը մասնակցում էին 9-10-րդ դասարանների աշակերտներ։Միջոցառումը մեկնարկվեց Հովհաննես Այվազովսկուն նվիրված տեսաֆիլմով,որի ընթացքում կատարվեցին կարևոր բացահայտումներ նրա կյանքի, ստեղծագործական գործունեության մասին։ Այդ տեղեկությունները դարձան ամբողջական,երբ բարի փերու ավետմամբ ազդարարվեց «Կապույտ փոթորիկ» ներկայացման սկիզբը։Բեմական հմուտ խաղով, մեր սաների ինքնաբուխ և արտիստիկ խոսքով,համապատասխան բեմական և երաժշտական ձևավորմամբ,սցենարային հետաքրքիր լուծումներով ներկայացավ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայրենանվեր կյանքը։ Շեշտադրված էին նրա բարի կամեցողության, մարդասիրության, ազգի,ազգականների համար բարի գործերանելու ձգտումները։ Իր դերձակ ազգական Սարգսի դուստր Մանեի օժիտի հարցերը հոգալուց սկսած՝ մինչև Թեոդոսիայում աղբյուր, աղքատ երեխաների համար դպրոց կառուցելը. ահա նրա բարի կամքի դրսևորումները,ինչը արտահայտվում էր և ներկայացման ողջ ընթացքում։ Սրա հետ մեկտեղ ընդգծվեց պայքարելով նպատակին հասնելու,փոթորիկները հաղթահարելու,դիմակայելու և փորձություններով ափին հասնելու անսասան կամքը։ Բեմը զարդարված էր Այվազովսկու հայտնի նկարներով, ինչպես նաև ընտանեկան լուսանկարներով։ Ներկայացումն ինքնատիպ էր, առանձնանում էր արժանապատիվ Հայ լինելու և նրանով հիանալու ու հպարտանալու բոլոր ձգտումներով։
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան