ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Մենք և համացանցը

Հունվարի 15, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 13-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 7-րդ «բ» դասարանի աշակերտներ Գագիկ Մինասյանը և Նարեկ Բալասանյանը «Անվտանգ համացանցի» միջազգային օրվան ընդառաջ համադասարանցիների շրջանում վարեցին «Ապահով համացանց» դասաընթաց, հասակակաիցներին առաջադրեցին համացանցի օրենքների իմացության թեստ:

Մինչ այդ դասընթացավարները մասնակցել էին ՎՎ Կապանի գրասենյակի կողմից կազմակերպված համապատասխան դասընթացի, տիրապետել համացանցի վտանգներից պաշտպանվելու կանոնների, օգտագործել հավելումներ…

«Ընտանիք» կենտրոն. «Կաղանդի երազանքը» խորագրով թատերական ներկայացում

Դեկտեմբերի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ամանորյա միջոցառումների շարքը։ Թատերական արվեստի խմբակի սաները ներկայացրին «Կաղանդի երազանքը» խորագրով մյուզիքլ թատերական ներկայացումը։

Միջոցառումը սկսվեց գլխավոր հերոսուհի՝ Սելինայի կերպարի ծանոթացմամբ, որի ամանորյա երազանքը անտեսված էր իր ծնողների կողմից: Միջոցառման սկզբում թվում էր, թե ամեն ինչ…

Շնորհակալություն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ ղեկավարությանը

Դեկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Ինչքա՜ն քիչ բան է հարկավոր փոքրիկների աչքերում խինդ ու բերկրանք ապահովելու, նրանց երջանիկ տեսնելու…

Այդ երևույթները հայտնվեցին Կապանի N5 հիմնական դպրոցի 1-ին Ա և 1-ին Բ դասարանների աշակերտների մոտ, երբ ստացան ամանորյա նվերներ… «Ձմեռ պապի» կողմից: Իսկ առաջին դասարանցիների համար «Ձմեռ պապ» էր «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ: Կապանի N 5 հիմնական դպրոցի…

Հեքիաթն այցելել էր դպրոց

Դեկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամանորյա կախարդանքը թևածում էր Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում՝ համակելով բոլորին տոնական բարձր տրամադրությամբ... Հեքիաթն այցելել էր դպրոց՝ իր հետ բերելով խինդ ու ծիծաղ, երգ ու պար, անկեղծ ու բարի ժպիտներ, երգ ու ծափով լցված տոնական ջերմ տրամադրություն: 8 ա դասարանի աշակերտները դասղեկ Ք. Հայրապետյանի և դպրոցի նախակրթարանի փոքրիկ…

Բաց դաս պատմությունից

Դեկտեմբերի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. դեկտեմբերի 18֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հ. Ղազարյանի նախաձեռնությամբ 9ա դասարանում անցկացվեց բաց դաս՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի 80-ամյային և Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին։

Դասը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Ուսուցիչը իր ներածական խոսքում անդրադարձավ Երկրորդ աշխարհամարտի պատճառներին ու հետևանքներին, հայ ժողովրդի մասնակցությանն…

Հանդիպում-զրույց «Թմրամոլություն, «Անչափահասը և ընտանիքում բռնության տեսակները» թեմայով

Դեկտեմբերի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Ասրյանը Կապանի N13 հիմնական դպրոցի VII-VIII դասարանների աշակերտների /թվով 132/ և ծնողական խորհրդի անդամների հետ անցկացրեց հանդիպում-զրույց «Թմրամոլություն, «Անչափահասը և ընտանիքում բռնության տեսակները» թեմայով: Զրույցի ընթացքում Ա.Ասրյանի կողմից ներկայացվեց նշված թեմաների արատավոր հետևանքների մասին…

Բաց դաս՝ «Դասարան+դասական» ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ավագ դպրոցի աշակերտների համար մշակվել է կրթական ծրագիր`«Դասարան+դասական», որի նպատակը դպրոց-թատրոն կապի ամրապնդումն է: Այդ ծրագրին մասնակցել են նաև Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI դասարանի աշակերտներ Էդիտա Նժդեհյանը և Լիանա Ավետիսյան-Մուշեղյանը, որոնք ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանի կողմից արժանացան հավաստագրերի: Այդ ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքների հիման…

Հիշարժան հանդիպում «ԴասA» ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

  ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «ԴասA» ծրագրի շրջանակներում այսօր` 2019թ. դեկտեմբերի 19-ին, Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցը հյուրընկալեց Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մի խումբ երաժիշտների: Պատվավոր հյուր էր նաև դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը, որը իր պրոֆեսիոնալ կատարմամբ հիացրեց հանդիսատեսին: Դաշնակահարուհու  նվագակցությամբ ելույթ ունեցան նաև դպրոցի շնորհալի աշակերտները` Աստղիկ…

Ամանորը Կապանի N13 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամանորին ընդառաջ` Կապանի N13 հիմնական դպրոցում այս օրերին անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ: Տոնը խորհրդանշող հեքիաթների բեմադրություններով հագեցած հանդեսներն ավանդույթի համաձայն ուղեկցվում են հաճելի անակնկալովներով: Միջոցառումները եզրափակվում էր Ձմեռ պապի այցով, որի ընթացքում երեխաներին բաժանվում են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ՝ Ձմեռ պապիկի շնորհավորական մաղթանքներով: Հաճելի մթնոլորտ և ուրախ տրամադրություն:

Թումանյան-150․ «Կիկոսի մահը»՝ անգլերեն

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 18-ին Երևանի 201 դպրոցի աշակերտներն անգլերենի ուսուցչուհի Ռիտա Մանանդյանի ղեկավարությամբ դպրոցի հեքիաթի սենյակում ներկայացրին «Կիկոսի մահը»՝ անգլերեն: Բեմականացումը նվիրված էր մեծ լոռեցու 150-ամյակին: Երեխաները հոբելյանական պատի թերթ էին լույս ընծայել: Դպրոցում շարունակվում են մեկը մյուսից հաջողված բաց դասերն ու միջոցառումները: Լավագույն դաս-միջոցառումների հրավառություն է դպրոցում: