Ամանորյա կախարդանքը թևածում էր Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում՝ համակելով բոլորին տոնական բարձր տրամադրությամբ... Հեքիաթն այցելել էր դպրոց՝ իր հետ բերելով խինդ ու ծիծաղ, երգ ու պար, անկեղծ ու բարի ժպիտներ, երգ ու ծափով լցված տոնական ջերմ տրամադրություն: 8 ա դասարանի աշակերտները դասղեկ Ք. Հայրապետյանի և դպրոցի նախակրթարանի փոքրիկ հրաշքները դաստիարակ Ա. Գրիգորյանի հետ կազմակերպել էին ամանորյա գունեղ միջոցառում, որտեղ հնչում էին մանուկների կենսախինդ երգն ու անզուգական պարային կատարումները: Մանուկների լուսաշող աչուկներից հորդում էր ջերմություն և ժպիտ, որը ավետում էր երազանքների կատարում, ուրախ և խոստումնառատ տարի:
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…