ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Սիրված տոն` ինքնաբուխ նվիրատվություն

Փետրվարի 19, 2020
Դպրոցական անցուդարձ

Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար, քանի որ գիրքը լավագույն նվերն է` ցանկացած տոնին: Կապանի N 5 hհմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանում բարի առավոտի հայացքներն ուղղված էին օդում կախված գրքերին:

- Ի՞նչ օր է այսօր, երեխանե´ր,- դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանի հարցին խումբը պատասխանեց.

- Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի…

Գործնական աշխատանք քիմիայից

Փետրվարի 17, 2020
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցիչ Լ. Մուրադյանը կազնակերպել էր գործնական աշխատանք IXա և IXբ դասարաններում։ Թեման էր՝ «(NO3)-իոնի հայտնաբերումը»։ Նիտրատ իոնի առկայությունը հեշտությամբ որոշվում է նիտրատը խիտ ծծմբական թթվի և պղնձի հետ թույլ տաքացնելիս, ինչի հետևանքով դեղնագորշ, սուր հոտով ազոտի (IV) օքսիդ է անջատվում՝ աղվեսի պոչ։ Նման գործնական…

«Հեքիաթը և մենք» խորագրով միջոցառում

Փետրվարի 17, 2020
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ 3 հիմնական դպրոցի առաքելությունն է դաստիարակել համակողմանի զարգացած երեխաներ, որոնք կարողանան ճիշտ տարբերել լավը՝ վատից, բարին՝ չարից, շիտակը՝ կեղծիքից... Կարողանան հաղորդակից լինել բարուն, վսեմին, գեղեցիկին։ Իսկ դրա համար ամեն ինչ պետք է սկսել վաղը տարիքից՝ մանկապարտեզից, դպրոցական նստարանից։ Այս նպատակի իրագոծմանն էր ուղղված դպրոցի հայոց լեզվի և…

Հունվարի 8-ից մինչև փետրվարի 14-ի բացակայությունները կհամարվեն հարգելի

Փետրվարի 17, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը՝ հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքներով պայմանավորված հիվանդությունների աճի վերաբերյալ, շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին:
Առաջարկվում է համապատասխան հանձնարարական տալ մարզերի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների…

Երկարօրյա ծառայություններ մատուցելու սկիզբ

Փետրվարի 14, 2020
Դպրոցական անցուդարձ

2019-2020 ուսումնական տարում ՎՎ Կապանի գրասենյակի նախաձեռնությամբ Կապանի N 5 հիմնական դպրոցի տարրական դասարանների կարիքավոր ընտանիքների աշակերտների համար հաստատվել են երկարօրյա ծառայությունների հարաբերություններ:

Նախաձեռնության նպատակն է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելը, դասապատրաստմանն աջակցելը, ինքնուրույն սովորելու կարողություններն ու ստեղծագործական ունակությունները զարգացնելը:

Տնային պայմաններում տվյալ երեխաների խնամքի և կրթական աջակցության…

Ֆիզմաթ հոսքի սովորողներն այցելեցին ԵՊՀ

Փետրվարի 14, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 13-ին երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148  ավագ դպրոցի ֆիզմաթ հասքի X-5 դասարանը հյուրընկալվել էր ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում:

Այցը նախաձեռնել էր նույն դպրոցի «Ֆիզիկա» առարկայի  ուսուցչուհի Գ.Մարտիրոսյանը:

Երեխաները ծանոթացան ֆակուլտետի հետ և լսեցին դասախոսություն` «Իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը» թեմայով: Դասախոսությունը վարում էր ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լյովա Գրիգորյանը: Այնուհետև երեխաները լաբորատորիայում…

Համադպրոցական գիտության փառատոնը՝ մարտի 7-ին

Փետրվարի 12, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 7-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում…

Ամփոփիչ բաց դաս Հայոց պատմությունից

Փետրվարի 6, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 5-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 6գ դասարանում Հայոց պատմություն առարկայից ամփոփիչ բաց դաս էր /ուսուցիչ` Կ. Հակոբյան/։ Երեխաները ներկայացրին Արտաշես 1-ի գահակալման ու բարեփոխումների ժամանակաշրջանը և Տիգրան 2 -ի աշխարհակալության ստեղծումը։ Բաց դասի նպատակն էր համեմատություն անցկացնել երկու հզոր արքաների միջև, մատնանշել նրանց ռազմական ուժն ու հայրենասիրությունը։ Աշակերտները…

«Դաստիարակության դրական մոտեցումներ»

Փետրվարի 6, 2020
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում /Դասընթացավար Ռոզա Թևանյան/: 

Թեման՝ Երեխաների իրավունքներն ու պարտականությունները:

Հասկանալ և տարբերակել.

ա/ Երեխաների իրավունքներն ու պարտականությունները տարբեր իրավիճակներում:

բ/ Երեխայի իրավունքների ընդհանուր սկզբունքները: Սեմինարի նպատակն էր երեխայի հիմնարար իրավունքների վերաբերյալ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Ներկայացվեցին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված երեխայի…

Դաս֊միջոցառում «Հայդուկային շարժում» թեմայով

Փետրվարի 5, 2020
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հ. Ղազարյանը կազմակերպել էր բաց դաս֊միջոցառում VIIIբ դասարանում։ Թեման էր՝ «Հայդուկային շարժում»։ Թեմայի ընտրությունը ինքնանպատակ չէր. նվիրված էր Հայոց բանակի 28֊ամյակին։ Հայդուկային շարժումը հայ ազգային֊ազատագրական շարժման փառավոր էջերից է։ Այն նպաստեց հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ Բազմաթիվ հայ խիզախ վրիժառուներ իրենց սխրանքներով անմահացան…