ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում-զրույց «Թմրամոլություն, «Անչափահասը և ընտանիքում բռնության տեսակները» թեմայով

Դեկտեմբերի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Ասրյանը Կապանի N13 հիմնական դպրոցի VII-VIII դասարանների աշակերտների /թվով 132/ և ծնողական խորհրդի անդամների հետ անցկացրեց հանդիպում-զրույց «Թմրամոլություն, «Անչափահասը և ընտանիքում բռնության տեսակները» թեմայով: Զրույցի ընթացքում Ա.Ասրյանի կողմից ներկայացվեց նշված թեմաների արատավոր հետևանքների մասին տեղեկատվություն, իսկ աշակերտների կողմից տրված հարցերին տրվեց պատշաճ հասկացություն, որից աշակերտների իրավագիտակցությունն էլ ավելի բարձրացավ և ամրապնդվեց կապը ոստիկանի վստահության նկատմամբ: Շնորհակալություն համագործակցության համար:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան