ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Աշակերտակենտրոն առօրյա

Փետրվարի 4, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 4-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի Աշակերտական խորհրդի նիստի օրակարգում` փետրվարի 14-ին աշակերտական ինքնակառավարում իրականացնելու հարցն էր։ 6-9-րդ դասարանների նախագահները, փոխնախագահները և հրավիրված ակտիվը քննարկեցին նախագծի ձևաչափը , օրակարգում ներառված ընթացիկ հարցերը և կայացրեցին։

Որոշում․

1. Փետրվարի 14-ին իրականացնել համադպրոցական աշակերտական ինքնակառավարում։

2. Շաբաթվա հերթապահ 9-րդ «բ» դասարանի վերահսկողության ներքո…

Դաս-միջոցառում «Արդյո՞ք ես հետևում եմ էթիկայի կանոններին» խորագրով

Փետրվարի 4, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 4-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 6ա դասարանում դաս-միջոցառում էր, որ կրում էր «Արդյո՞ք ես հետևում եմ էթիկայի կանոններին» խորագիրը /ուսուցիչ` Ա. Աղայան/։ Էթիկան և նրա դերը հասարակության կյանքում, էթիկայի կանոններն ու ես․ ահա այն հարցերը, որոնց շուրջ ծավալված անկեղծ զրույցի ժամանակ երեխաները ներկայացրեցին` ի՞նչ է էթիկան, ինչու մարդիկ…

Ամփոփիչ դաս Մատենադարանում

Փետրվարի 3, 2020
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 7ա և 7բ դասարաններում Հայոց պատմության հերթական դասը /ուսուցիչ՝ Հ. Գևորգյան/ այս անգամ ամփոփվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Յոթերորդցիները շրջեցին ցուցասրահներում, դիտեցին մատյանները, մանրանկարները, բացառիկ ձեռագրերն ու ձեռագրակազմերը։ Լսեցին միջնադարյան ծաղկողների ու գրիչների, պատմիչների մասին տեղեկություններ։ Դասը շատ հագեցած էր, ուսանելի։

Ֆուտբոլային ընկերական հանդիպում

Փետրվարի 3, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի աշակերտները ունեցան ընկերական հանդիպում Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ֆուտբոլի թիմի հետ:

Սպորտային կրթության դաստիարակության գործում իրենց ավանդն ունեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. թիմային աշխատանքը և մրցակցությունը յուրաքանչյուր աշխատանքի լավագուն գրավականն են։ Դպրոցի ֆուտբոլի թիմի հավաքականը այս անգամ մրցեց…

Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը

Փետրվարի 1, 2020
Դպրոցական անցուդարձ

Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվեց յուրահատուկ ձևով։

Հունվարի 29-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված, որն անցկացվեց դպրոցի և N զորամասի հետ համատեղ /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/: Զինվորներին տոն պարգևելու, ուրախանալու առիթին միացել էր դպրոցի աշակերտական խորհուրդը, զինծառայողներն էլ իրենց ստեղծագործություններով հանդես եկան։ Այսպիսի տրամադրության…

Հովհաննես Շիրազ (ամփոփիչ դաս)

Փետրվարի 1, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 30-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս.
Առարկա՝ Գրականություն
Դասարան՝ VII բ
Դասի թեմա՝ Հովհաննես Շիրազ (ամփոփիչ դաս)
Նպատակները՝ Գրական բնագրերի ընթերցում, համեմատում, վերլուծում, բովանդակության վերարտադրում, հեղինակի վարպետության, ոճի և առանձնահատկությունների ընկալում Հայրենիքի արժևորման և աշխարհացիր հայության համախմբման պատգամախոսություն, ազգային սրբազան նպատակների արծարծումներով,…

«Հայոց արքաները» խորագիրը կրող դաս-միջոցառում

Հունվարի 31, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 30-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները անակնկալ մատուցեցին իրենց ուսուցիչներին` ներկայացնելով «Հայոց արքաները» խորագիրը կրող դաս-միջոցառումը Հայրենագիտություն առարկայից (ուսուցիչ` Ա.Աղայան)։ Դասարանը բաժանվել էր 4 թիմի, և յուրաքանչյուրը ներկայացրեց մեր արքայատոհմերի պատմությունը, նշանավոր արքաներին և պատմական կարևոր իրադարձությունները: Գեղեցիկ հանդերձանքներով և հետաքրքիր բեմականացումներով երեխաները արժևորեցին Գ. Նժդեհի խոսքերը.…

«Բնությունը իմ ստեղծագործություններում»

Հունվարի 31, 2020
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IVա դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից /ուսուցչուհի` Ալլա Իսահակյան, դասվար` Աննա Սարդարյան/ հանձնարարված էր գործնական աշխատանք «Բնությունը իմ ստեղծագործություններում» թեմայի շուրջ։

Աշակերտները ունկնդրեցին Ա. Վիվալդիի «Տարվա եղանակները» գեղեցիկ երաժշտությունը։ Խմբերը ներկայացան իրենց ստեղծած պաստառներով, իրենց գրած շարադրություններով և աքրոստիկոսներով։

Հայրենասիրության դաս

Հունվարի 31, 2020
Դպրոցական անցուդարձ

2020 թ․ հունվարի 29-ին և 30-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի դահլիճում հայրենասիրության համազարկ էր, թնդում էր բանակաշինության պաթետիկ խոսքը, ժապավենի պես անցնում էր հայոց բանակի տարեգրությունը և ներկայացվում էր հայ զինվորի անպարտելի կերպարը: Բեմը վեր էր ածվել իսկական զորամասի, իսկական պատերազմի դաշտի և իսկական հաղթության բերկրանքի հոգեցունց ճարճատյունի հաջորդական…

Հա՛յ զինվոր, այսօր քո տոնն է

Հունվարի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Զինվո՛ր, հա՛յ զինվոր, այսօր քո տոնն է։ Հայկ Նահապետի հետնո՛րդ, դու հզոր ես, դու պատրաստ ես Դավթի զարկը տալ թշնամուն։ Դու սերունդ ես մի ժողովրդի, որ ունեցել է Նժդեհ, Անդրանիկ, Դրո, Սպարապետ, Մոնթե...

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 8ա դասարանը, ՄԿԱ֊ի գծով տնօրենի տեղակալ Ս. Բաղդասարյանի, կազմակերպիչ Ա. Ավագյանի և…