ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

«Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն»...

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

21.11.2019թ Երևանի 201 հիմնական դպրոցի գրադարանը մարդաշատ էր:Աշուն, վառ գույներ, հույզեր, իրարամերժ տրամադրություններ... Աշունն առավել գունեղ ու հոգեհարազատ է Տերյանի ստեղծագործությունների հետ, քանզի այն ամբողջությամբ մեզ է ներկայանում իր տարերքի մեջ։ Այս անգամ մեր տաղանդավոր աշակերտների շուրթերով մեզ ներկայացավ Տերյանի աշունը՝ սիրո , հույզերի ու հույսերի աշունը։ Ուսուցչուհի  Օֆելյա Օհանյանը և…

Բաց դաս՝ «Որդիական երախտագիտություն»

Նոյեմբերի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

20.11.2019թ Երևանի թ.201 հիմնական դպրոցում հերթական հուզիչ, բովանդակալից և հագեցած բաց դասը ներկայացրեց ուսուցչուհի Օֆելյա Օհանյանը (6-րդ դասարան) ։ Այս անգամ Լեոնարդո դա Վինչիի «Որդիական երախտագիտություն» առակի օգնությամբ աշակերտները պետք է գիտակցեին երախտագիտության գինը։ Երախտագիտության զգացումը լիարժեք ընկալելի դարձնելու համար ուսուցչուհին դասն սկսեց Ս.Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքից հատվածների ընթերցմամբ՝ զուգադրելով…

Հիմնվեցին Աշակերտական գործարար ընկերություններ

Նոյեմբերի 26, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. նոյեմբերի 19-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI-4 և XI-5 դասարանների աշակերտները «Տնտեսագիտություն» առարկայի գործնական դասի շրջանակներում քվեարկությամբ հիմնեցին ԱԳԸ-ներ (Աշակերտական գործարար ընկերություններ)`ընտրելով նախագահ և մյուս ստորաբաժանումների ղեկավարներ:

Ընտրվել են ներքոհիշյալ նախագահները`
XI-4 դասարան` Աիդա Քամալյան
XI-5 դասարան` Մելսիկ Ավագյան

«Տնտեսագիտություն» առարկայի ուսուցչուհի՝ Գոհար Աբրահամյան

Դաս-միջոցառում նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 210-ամյակին և Արարատյան վերելքի 190-ամյակին

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ․ նոյեմբերի 22-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները (ուսուցիչ Ք. Հայրապետյան) կազմակերպեցին դաս-միջոցառում նվիրված մեծանուն հայ Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձի և արարատյան վերելքի 190-ամյակի կապակցությամբ: Աշակերտները բովանդակալից ներկայացրին մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանի կյանքը, նրա «անհայտ բացակայումը»: Ներկայացրին բազում վարկածներ Աբովյանի անհետացման մասին: Նշեցին, որ…

Տպավորությունների հրավառություն էր 2Բ դասարանում ...

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

2-րդ բ դասարանի դասվար Ա. Սաղոյանի նախաձեռնությամբ կայացավ «Ոսկեզօծ աշուն» խորագրով դաս-միջոցառում: Աշնանային պատկերներով զարդարված դասասենյակում աշակերտները ներկայացրին հայաստանյան աշնան բերքառատ համը և բույրը, բացահայտեցին ոսկեհանդերձ աշունն իր բոլոր գույներով, երգ ու  պարով, արտահայտիչ և գրագետ խոսքով: Դասասենյակը վերածվել էր աշնանայի այգու, որտեղ թևածում էր աշնան շունչը, օդը ողողված էր…

ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 62-ամյակին ընդառաջ

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի   Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XII-2 դասարանում բաց դաս էր` նվիրված Արցախյան ազատամարտին և ՀՀ ազգային հերոս  Մոնթե Մելքոնյանին (Դասավանդող ուսուցչուհի`տիկին Կ.Մովսեսյան):

 Աշակերտները հրաշալի ներկայացրին ազատամարտի հերոսական դրվագները և հերոսներին`անդրադառնալով Մոնթե Մելքոնյանին`իբրև զորավարի, քաղաքացու և զինվորի`անհատական հատկանիշներով:

 Դասը հուզիչ էր. զուգակցվեց ասմունքով, երգով:

Հանդիպում գրող-հրապարակախոս Հովիկ Չարխչյանի հետ

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցը հյուրընկալել էր գրող-հրապարակախոս Հովիկ Չարխչյանին։    

Հովիկ Չարխչյանը «Սուլամիթա», «Չարենցի կրակոցը» գրքերի հեղինակն է․ գրքեր, որ կարդալով` կարողանում ես ավելի մոտիկից տեսնել գրողին, հասկանալ նրա ստեղծագործելու շարժառիթը, լինելու ավելի մոտիկ, զգալու նրա և ընթերցողի կապը:

Հովիկ Չարխչյանի մուտքը մեր դպրոց ցանկալի էր և պարտավորեցնող, քանի…

Բաց դաս․ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը

Նոյեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 20-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIգ դասարանում բաց դաս էր /ուսուցիչ՝ Ա. Աղայան/: Աշակերտները ամփոփում էին Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը: Վերհիշեցին պատմվածքի ժանրային առանձնահատկությունները, վերապատմեցին սյուժեն և վերլուծեցին արտիստի՝ Լևոնի, Ալմաստի և Լուիզայի կերպարները, կարդացին իրենց գրած շարադրությունները՝ «Ի՞նչ է եսասիրությունը», «Ի՞նչու են մարդիկ ինքնասպան լինում» թեմաներով: Ծավալվել էր…

Հետաքրքիր դաս՝ Ես և շրջակա աշխարհը առարկայից

Նոյեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Երկնային մարմիները միշտ հետաքրքրություն են առաջացրել մարդկանց մոտ: Բազմաթիվ հետաքրքրությունների արդյունքում գիտնականները շատ հարցերի պատասխաններ են տվել, որոնք մինչ օրս հետաքրքիր և ուսանելի են դարձնում դպրոցական առարկաներից շատերը, այդ թվում` Ես և շրջակա աշխարհը: Մասիսի հ․3 հիմնական դպրոցի դասվար Կ.Սարգսյանը վարեց ժամանակակից դաս «Երկիր, Լուսին» թեմայից: Դասի ընթացքում կիրառվեցին աշակերտների…

Բարությունը կփրկի աշխարհը

Նոյեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

«Բարին թող դուրս գա իր թաքստոցից , և մենք էլ թույլ տանք ,որ այն գործի մեզնով,որքան էլ դժվար լինի…»: Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցը համաշխարհային բարության օրվան նվիրված կազմակերպեց այս տարի ևս ավանդույթ դարձած «Բարությունը կփրկի աշխարհը» խորագրով ակցիան:Ակցիայի նպատակն է՝ ուսուցանել բարություն ,շրջապատին տալ դրական ուժ,երախտագիտություն և քնքշանք:Ակցիային մասնակցում…