ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Թումանյան-150․ Թումանյանի հեքիաթների աշխարհում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի 201 դպրոցում շարունակում է թևածել թումանյանական մաքրամաքուր շունչը: Երկրորդ դասարանը (դասվար՝ Շողիկ Մարտիրոսյան) դեկտեմբերի 10-ին դպրոցի գրադարանում հանդես եկավ բեմականացմամբ` «Հ. Թումանյանի հեքիաթների աշխարհում» խորագրով: Աշակերտները բեմական հագուստներով ներկայացրին հատվածներ Հովհաննես Թումանյանի «Սուտասանը», «Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», «Անբան Հուռին» և «Անխելք մարդը» հեքիաթներից: Աշակերտները գեղեցիկ և տպավորիչ…

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներ

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայաստանում մեկնարկել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: ԿԳՄՍ նախարարությունը դեկտեմբերի 17-ը հայտարարել է հիշատակի միասնական դասի անցկացման օր: Այդ կապակցությամբ Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի «Պատմություն » առարկայի ուսուցչուհի Ս.Ադամյանը X-3 դասարանի աշակերտների հետ անցկացրեց հիշատակի դաս`«Մեծ հայրենականը և հայերի ներդրումը այդ պատերազմում» խորագրով:

Ծնո´ւնդդ շնորհավոր, Մարութա սարի հավերժ զինվորյալ

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

«Մի տեղ ռանչպար, մի տեղ մաքուր ազնվական,
մի տեղ «ծուռ», բայց միշտ անսահման ազնիվ, անկեղծ մարդ»:

Համո Սահյան

    Դեկտեմբերի 13-ին, 1960-70-ական թվականների հայ արձակի արժանավոր ներկայացուցիչներից մեկի` Մուշեղ Գալշոյանի ծննդյան տարեդարձն է: Արձակագիր, որ իր առողջ գրականությամբ սերունդներին է փոխանցել պատմական հայրենիքի կարոտն ու հիշողությունը և մի…

Դաս-քննարկում՝ «Ազգային ինքնություն» թեմայով

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

  Դեկտեմբերի 12-ին Երևանի Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI-4 դասարանում հասարակագիտության ուսուցչուհու ղեկավարությամբ տեղի ունեցավ դաս-քննարկում «Ազգային ինքնություն» թեմայով, որի նպատակն էր աշակերտների մոտ բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը և ճիշտ արժևորել: Քննարկվեց ինչ է ազգը, ազգային ինքնությունը: Երկու տարբեր ազգերի խառնուրդ աշակերտուհի Ռիթա Անթապին ներկայացրեց, թե ինչպես է կարողանում միաժամանակ…

Դասը վարում է ոստիկանը

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

  Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում 2019թ. դեկտեմբերի 17-ին X-XI դասարանների աշակերտների հետ անցկացվեց հանդիպում-զրույց` «Անչափահասը և ընտանիքում բռնության տեսակները» թեմայով: Զրույցը վարեց ոստիկանության Արաբկիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Աննա Մուրադյանը:

Միացի´ր մեր ստեղծագործ աշխարհին

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում, կարևորելով աշակերտի գեղագիտական մտածողությունը և ստեղծագործական անհատի ձևավորումը, նախաձեռնում է կազմակերպել «Միացի´ր մեր ստեղծագործ աշխարհին»  խորագրով ցուցահանդես, որին կարող է մասնակցել դպրոցի ցանկացած աշակերտ:

Վերջերս դպրոցում բացված ցուցահանդեսի մոտ դրված է մոլբերտ, որից սովորողները կարող են օգտվել ինչպես դասամիջոցների ընթացքում, այնպես էլ դասերից հետո:…

Դաս-ցերեկույթ՝ նվիրված մեծ մանկավարժ Աշոտ Տեր-Գրիգորյանին

Դեկտեմբերի 17, 2019
Դպրոցական անցուդարձ

Թե վայրկյանը դու չլցնես իմաստով,
Հավերժ կյանք էլ թե ունենաս, գին չունի:
Աշոտ Տեր-Գրիգորյան

Դեկտեմբերի 10-ին Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական մթնոլորտ էր տիրում: 7-րդ Բ դասարանում /դասղեկ՝ Ն. Ենգիբարյան/ դաս-ցերեկույթ էր՝ «Արևաշող ուսուցիչը» խորագրով՝ նվիրված Աշոտ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրվան: Աշակերտները ներկայացրին մեծ մանկավարժի կենսագրւթյունը, ստեղծագործական…

Ցուցահանդես`«Աշխարհը մեր աչքերով»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում տոնական տրամադրություն էր: Նորաստեղծ արհեստագործական հոսքի աշակերտները ուսուցչուհի Ք.Սահակյանի ղեկավարությամբ կազմակերպել էին նկարների ցուցահանդես`«Աշխարհը մեր աչքերով» խորագրով: Ցուցահանդեսը բացվեց դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի ողջույնի խոսքով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներ, ծնողներ: Աշակերտները մեծ ոգևորությամբ և մի փոքր էլ…

Ճանաչի՛ր քո իրավունքները

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 10-ին «Պատանի իրավաբան» արտադասարանական խմբակը /ղեկավար՝ Աիդա Մուրադյան /նշեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Աննան, Հասմիկը, Նանեն և Ռոմանը ներկայացրին 1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» հոդվածները և նշեցին, որ ՄԱԿ-ի որոշմամբ 1950…

«Կյանքը շախմատի պարտիա է»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

«Կյանքը շախմատի պարտիա է: Այն ավարտելուց հետո և' արքաները, և' զինվորները դրվում են միևնույն արկղի մեջ»

Դեկտեմբերի 4-ին Երևանի 201 հիմնական դպրոցում ավարտվեց շախմատի ներդպրոցական մրցաշարը։ Հայտնի դարձան մեր դպրոցի 3 լավագույն շախմատիստները, որոնց պարգևատրումը ուսուցչուհի Լաուրա Գևորգյանը համեմեց գեղեցիկ միջոցառմամբ։ 4-րդ դասարանի աշակերտները շունչ հաղորդեցին խաղաքարերին և իրենց բեմական…