2019թ. դեկտեմբերի 18֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հ. Ղազարյանի նախաձեռնությամբ 9ա դասարանում անցկացվեց բաց դաս՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի 80-ամյային և Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին։
Դասը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Ուսուցիչը իր ներածական խոսքում անդրադարձավ Երկրորդ աշխարհամարտի պատճառներին ու հետևանքներին, հայ ժողովրդի մասնակցությանն ու սխրանքներին։ Այնուհետև երեխաները բաժանվեցին երեք խմբերի, յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իրենց հանձնարարված թեման՝ համապատասխան տեսասահիկի և երաժշտության ուղեկցությամբ։ Աշակերտները գրատախտակի մոտ «հասկացությունների քարտեզ» մեթոդով և քարտեզի վրա պատերազմի մասնակից երկրները նշելով կազմակերպեցին քննարկում և վերլուծություն։ Դիտեցին նաև տեսաֆիլմ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի սխրանքների, հայ մարշալների ու հերոսների մասին։ Դասի վերջում կատարվեց անդրադարձ, ամփոփում և գնահատում։ Դասի ավարտից հետո Հ. Ղազարյանը 9ա դասարանի աշակերտների հետ այցելեցին Մասիս քաղաքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին՝ հարգելով նրանց հիշատակը։ Նրանք արտասանեցին նաև Ավ. Իսահակյանի «Ռազմակոչ» բանաստեղծությունը։ Բաց դասի նպատակը՝ երեխաների մեջ սերմանել հայրենիքի համար կռված մարտիկների նկատմամբ երախտագիտություն ու հարգանքի սերմանում։ Խիզախության, արիության ու հայրենասիրության վառ օրինակ, որ փոխանցել են մեզ մեր պապերը։
Օրը լի էր հպարտությամբ և հայրենասիրությամբ։
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց