ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Զորավար Անդրանիկ` դարեդար հիշվող սուրբ անուն» խորագրով դաս- ցերեկույթ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են` ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը:

Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում /9-րդբ դասարան/ դաս-ցերեկույթ էր` նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 157-ամյակին:

Դպրոցում թևածում էր հերոսի դյուցազնական ոգին:

Դաս-ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Մեծ Զորավարի կյանքը, գործունեությունն ու հայ ազատագրական պայքարում նրա ունեցած դերը հայոց միասնության մեջ, ով հայոց պետականության ամրակուռ սյուներից էր:

Ցուցադրվեց տեսանյութ` նվիրված Մեծ Զորավարին, ում անունը առասպել դարձավ ժողովրդի հոգում, երգերում ու զրույցներում:

Դաս- ցերեկույթը համեմված էր «Զորավար Անդրանիկ», «Արի Զորավար», «Անդրանիկին» հայրենասիրական երգերով:

Դաս- ցերեկույթն ամփոփեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և նշեց, որ Անդրանիկ Օզանյանն այն հերոսն է, ով գալով հայ ժողովրդի մաքրամաքուր, հորդահոս ակունքներից, դեպի դարեր է տանում հայոց գոյապայքարը, փառքը, լուսավոր երազանքները, ազատատենչությունը, պայքարի ու արարման ոգին:

Ծ. Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…