Արձագանքելով «Կրթության զարգացման և նորարաության ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությանը, Կապանի N5 հիմնական դպրոցի համընդհանուր զարգացման և տարրական կրթության մեթոդ միավորման նախագահ Արևիկ Աբրահամյանը դպրոցի դասվարների աջակցությամբ այսօր՝ փետրվարի 23-ին անցկացրեց «Ընթերցանություն» լայնածավալ մարաթոն-մրցույթ 2-4-րդ դասարանների շրջանակում:
Ընթերցանության նկատմամբ սեր, գեղեցիկ խոսք և ստեղծագործական կարողություններ ունեցողներն այսօր գրադարանի տիրակալներն էին:
Բազմամարդ էր նաև մրցույթը գնահատող մրցատյանը. տնօրենության անդամներ, դասվարներ, գրադարանի աշխատողներ:
Տարրական դպրոցում ընթերցանության ուսուցման արդյունքները վերլուծելուց զատ, նրանք խրախուսեցին օժտվածներին և այդ վերլուծությունների հիման վրա ցուցանեցին այն նշաձողերը, որոնք ծառայելու են հետագա գործընթացին, պլանավորելու են անելիքները:
Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը մրցանակներ հանձնեց սաներին, դրվատանքի խոսքեր ուղղելով թե կազմակերպիչներին, թե ընթերցասեր սաներին, ընդգծեց հանրակրթության բարեփոխման գործընթացում ընթերցանության որակի և ընթերցողական հմտությունների մակարդակի բարձրացման կարևոր դերը, քանի որ ընթերցանությունն անմիջականորեն ազդում է սովորողների ուսումնառության և մոտիվացիայի վրա:
Բոլոր երեխաները գնահատվեցին, խրախուսվեցին և փայլող աչուկներով հեռացան գրադարանից:
Կապանի N 5 հիմնական դպրոց
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…