Ապրիլի 4-ին Կապանի Պետական բժշկական քոլեջի ուսխորհրդի անդամներ Սյուզաննա Նավասարդյանը, Սիլվի Մովսիսյանը, Նարե Էխմալյանը մասնագիտական կողմնորոշման նպատակով հյուրընկալվեցին N 5 հիմնական դպրոցում:
Նրանք նախապես պայմանավորվածություն էին ձեռք բերել դպրոցի աշակերտական խորհրդի հետ և ԱԽ նախագահ Նարե Գրիգորյանի ողջույնի խոսքով սկսվեց հանդիպումը:
8 և 9-րդ դասարանների աշակերտները նիստերի դահլիճում ծանոթացան և ունկնդրեցին ուսանողներին, որոնք ներկայացրին քոլեջի կրթական կառուցվածքն ու հնարավորությունները:
Դպրոցի ԴԱԿ Հ. Մեսրոպյանը տնօրենության և համակազմի անունից շնորհակալություն հայտնեց այցելուներին, իսկ ապագա դիմորդները շտապեցին ցուցակագրվել՝ քոլեջի բաժիններում՝ ուսումը շարունակելու նպատակով:
Կապանի N 5 հիմնական դպրոց