ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

«Ընտանիք» կենտրոն. «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում Շիրակի մարզի գյուղական համայնքներում

Դեկտեմբերի 28, 2017
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը դեկտեմբերի 25-ից 28-ը Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ Աշոցք, Երազգավորս. Գոգհովիտ, Թորոսգյուղ, Ցողամարգ գյուղական համայնքներում իրականացրեց «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում:

Ծրագրի նպատակն էր համայնքների բնակչությանը հաղորդել տոնական տրամադրություն, ձևավորել համայնքներն ամանորյա զարդարանքներով, զարգացնել երեխաների ճանաչողական հետաքրրքրությունը և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև…

Ամանորյա թրթիռներ

Դեկտեմբերի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 22-ին Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարեմուտի երեկույթ, որին մասնակցում էին VIII և IX դասարանների աշակերտները:

«Լավագույն պարող» անվանակարգում առաջնությունը տրվեց VIIIբ դասարանի աշակերտուհի Մարիամ Սուքիասյանին և IXբ դասարանի աշակերտ Զավեն Սարգսյանին: «Հեքիաթային արքայադուստր» և «Հեքիաթային արքայազն» անվանակարգերում հաղթող ճանաչվեցին Էլեն Շեկոյանն ու Ռուշան Գասպարյանը:

Տիրում էր…

Բնագիտամաթեմատիկական առարակաների օրերը Վանաձորի թիվ 23 դպրոցում

Դեկտեմբերի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 5-19-ը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում բնագիտամաթեմատիկական առարկաների օրեր էին, որի շրջանակներում կատարվեցին մի շարք հետաքրքիր աշխատանքներ: Մասնավորապես, ուսուցիչներն իրականացրեցին  փորձարարական դասեր, կարդացին հետաքրքիր զեկուցումներ: Հատկապես կարևոր էր սկսնակ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Հայտարարվեց մրցույթ «Երկրաչափական մարմինների կիրառությունը առօրյայում» խորագրով, որին մասնակցեցին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները: Ներկայացվեցին…

Սուրբ ծննդյան հեքիաթ

Դեկտեմբերի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

«Երազանք» խորագիրը կրող գողտրիկ միջոցառումը Ամանորի և Սուրբ ծննդյան  յուրատեսակ մաղթանք և ջերմ շնորհավորանք էր  լույսի շավիղ  դարձած սիրելի ուսուցիչներին և ծնողներին Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի 5-րդ դասարանի սաների կողմից /դասղեկ Լյուդմիլա  Ներսիսյան/։

Ամանորի նախաշեմին  երազանքները նոր շունչ են առնում՝ համակելով  նոր կյանքի բույրով և նոր թռիչք ու հևք…

Ե. Չարենցի անվան դպրոցը համախմբել էր նախկին շրջանավարտներին

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրցում կազմակերպված՝ «67-րդ դպրոցի 67-րդ  ամանորը» միջոցառմանը: Տոնի առթիվ դպրոցն իր հարկի տակ էր հավաքել տարբեր տարիների իր շրջանավարտներին: Որպես այդ դպրոցի նախկին սան՝ Լևոն Մկրտչյանը իր շնորհակալությունն է հայտնել դպրոցի նախկին…

Բարի գալուստ, 2018 թվական...

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

   Կապանի N 5 հիմնական դպրոցն ամանորյա շունչ է առել:

   Ուսուցիչ, ծնող ու սան խառնվահյուսվել են փափագով ու եռանդով: Փայլուն զարդերով ու հեքիաթային տեսարաններով շքվել են դասարանները, սրահներն ու դահլիճները:

   Դպրոցի ամեն հարկում երգ է ու պար, շնորհավորանք ու բարեմաղթանք :

     -Երնեկ, թե այս Նոր տարին բերի…

Վայելչագրության բերքահավաք

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Չարենցավան քաղաքի հ.3 հիմնական դպրոցի «Կրտսեր դպրոցի առարկայական միամսյակի» շրջանակներում Ասյա Երիցյանի և դասվարների նախաձեռնությամբ կազմակերպվեց «Վայելչագրության բերքահավաք» խորագրով մրցույթ-ցուցահանդես:

Դասվարների նպատակն էր զարգացնել աշակերտների գրավոր խոսքը , ստեղծագործական միտքն ու վայելչագրությունը: Բովանդակալից և գունագեղ թեմատիկ պաստառն էլ ավելի ոգևորեց երեխաներին:

Լավագույն ձեռագիր ունեցող աշակերտները տնօրենության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Երրորդ օտար լեզվի ուսուցում Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Մեր դպրոցում այս ուսումնական տարին սկսվեց նոր օտար լեզվի ՝ պարսկերենի ուսուցմամբ:

Դարավոր հարևանությունը,հազարամյա պատմություն ունեցող հարաբերությունները և մեր լեզվում պարսկական մեծաքանակ փոխառություններ,քերականական իրողություններ ունենալու հանգամանքը անարձագանք չմնաց մեր սաների կողմից,որն արտահայտվեց այս լեզվի ուսումնասիրությամբ զբաղվելու կամքով:Խումբը ձևավորվեց 9-12-րդ դասարանների սաներից.գերիշխող մասը հումանիտար հոսքերի սաներն են:Պարապմունքները անց է կացնում արևելագետ,տարածաշրջանում …

Հերոսածին օրերի արձագանքը Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայ հերոսական անցյալի արժևորումը հերթական անգամ իր արտահայտությունն ունեցավ մեր դպրոցում:Հիշարժան տարեթվերի և օրերի հիշատախտակը տեղեկացրեց՝ նոյեմբերի 22՝ Լեոնիդ Ազգալդյան, նոյեմբերի 25՝ Մոնթե…Մեր հերոսների ծննդյան օրերն են:Ազգային հերոսների հուշատախտակի ներքո աշակերտական խորհուրդը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեր հերոսների ծննդյան տարելիցներին: Հնչեցին հերոսների կենսագրական տվյալները,նրանց իմաստախոհական նշանավոր մտքերը՝որպես ջահեր հետագա սերունդների…

ԻՄՓԱՔԹ ակումբի ծրագրի շնորհիվ բնակիչները ավելի կիրազեկվեն ՏԻՄ-երի աշխատանքից

Դեկտեմբերի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն արդեն երեք տարի է ինչ ակտիվ գործում է ՝ բարձրացնելով տեղի երեխաների քաղաքացիական գիտակցությունն ու մասնակցության աստիճանը համայնքային կյանքում: Ակումբը ոչ ֆորմալ կրթական միջավայր է, որտեղ ակտիվ քաղաքացիության, առաջնորդության և այլ ոլորտներում երեխաները ձեռք են բերում գիտելիքներ և հզորացնում իրենց կարողությունները, իսկ գործնական գիտելիքները…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան