ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Հայաստանը Ֆրանկաֆոնիայի անդամ է

Հունվարի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

     Կապանի N 5 հիմնական դպրոցում սկսվել են աշխատանքները Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին ընդառաջ:

Նախապես մշակված ծրագրի շրջանակում արդեն հրապարակվել է իրազեկման վահանակը:

Հաջորդ գործընթացը «Ֆրանկոֆոնիան հայոց լեզվով»  պատի թերթերի ցուցահանդեսն է:

Այն ընթացքի մեջ է:

 

Կապանի N 5 հիմնական դպրոց

Փառք Հայոց բանակին

Հունվարի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը,
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Մասիսի զինկոմիսարիատի և ԵԿՄ֊ի ներկայացուցիչները։ Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերը շրջեցին «Հրեղեն ոգու կանչը» խորագիրը կրող փառքի սրահով, որը նվիրված էր…

Հավե՛րժ փառք, այն մարտիկներին  ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար

Հունվարի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 26-ին Կապանի N5 հիմնական դպրոցում կազմակերպվեց միջոցառում` նվիրված Հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին:  

Միջոցառումը ձևավորեց երկու գաղափար.

ա) ակնածանք հայ զինվորին, սպային, բանակին, պաթետիկ ոգի` հանուն հայրենիքի

բ) ապագա զորակոչիկ` էստաֆետ մրցույթ, կարողությունների, հմտությունների  դրսևորում

Միջոցառումը կազմակերպվեց 8-րդ «բ» և 9-րդ դասարանների կողմից, մասնակցեցին 7-9-րդ դասարանների աշակերտները: Իսկ…

Հայոց բանակ՝ մեր ինքնության, պատվի խորհրդանիշ ...

Հունվարի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

   Խրոխտ հնչյունների ներքո Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի հանդիսությունների դահլիճ բերեցին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից եռագույնը և հորդաբուխ հնչեցին օրհներգը, հայրենասիրական երգն ու խոսքերը...

   Դահլիճում իշխում էր կարմիրը... Գալշոյանականները իրենց ելույթներով փորձում էին այդ կարմիրը, հանուն խաղաղության և ազատության թափված կարմիրը այսօր դարձնել հզոր ու մարտունակ, ապագան ՝ կանխորոշող­­։

Հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան տարելիցը Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Հունվարի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Հայ կյանքում կան հետագիծ թողած, մի ամբողջ դարաշրջան սնուցող, հոգևոր բավարարության ակունք համարվող Մեծեր, որոնց առջև ժամանակն անզոր է:Այդպիսին է Պարույր Սևակը՝ նորագույն շրջանի հայ մեծանուն բանաստեղծը: Հունվարի 24-ին՝ նրա ծննդյան օրը, մեր դպրոցի հումանիտար հոսքի սաները հետաքրքիր անակնկալ էին պատրաստել: Մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը խորհրդանշող հուշատախտակի մոտ նրանք բոլորին…

Դաս-միջոցառում`«Հայոց պատմություն» առարկայից

Հունվարի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Ուսուցիչ` Կ.Մովսեսյան

Մասնակիցներ` Երևանի Մ․Գալշայանի անվան հ․148 դպրոցի XԲ և XIԵ  դասարանների աշակերտներ

Միջոցառումը նվիրված էր հայոց զինված ուժերի ձևավորմանը, որն ուներ «Ազգային բանակը 1918-1920թթ.» խորագիրը:

Դասը բացվեց ասույթներով, աշակերտները ներկայացրին բանակի ձևավորման պատմությունը`ըստ փուլերի, դասն ընդմիջվեց օրորոցային երգով, որի հնչյունների ներքո այն դարձավ ավելի հուզիչ և զգացական:

   Լրացուցիչ տեղեկություններով…

Մասնագիտական կողմնորոշում

Հունվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանում 19.01.2018թ. կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասընթաց: /Դասընթացավար ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
Թեման՝ Կարիերայի պլանավորում ողջ կյանքի ընթացքում
Նպատակը կարիերայի պլանավորման անհրաժեշտության, ուղիների մասին գիտելիքների հաղորդումն ու համապատասխան կարողությունների ձևավորումն է:

Խնդիրները
1.Սովորողներին ներկայացնել ողջ կյանքի ընթացքում կարիերայի պլանավորման անհրաժեշտությունը,
2.ձևավորել ինքնաբացահայտման…

Ամփոփիչ դաս հեքիաթի մասին

Հունվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի»առարկայից: /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Արզումանյան/
Դասի թեման ՝ Ամփոփիչ դաս հեքիաթի մասին 
Նպատակը՝ 
ա/ իմանալ հեքիաթի ժանրային բնութագիրը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները, ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը, վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և վերլուծելով կերպարները
բ/…

Հիսուս Քրիստոսի ծնունդը

Հունվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vբ դասարանում անցկացվեց բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից: /Ուսուցիչ Նարինե Գրիգորյան/
Դասի թեման՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը

Դասն ընթացավ զրույց-դասախոսության միջոցով: Աշակերտները ներկայացրին Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը, թե ինչպես են Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և…

Տոն` ոգեշնչման …

Հունվարի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի առօրյան հագեցած է ու բովանդակալից: Դաստիարակչական, ուսուցողական և արտադպրոցական աշխատանքները այստեղ նրբորեն շաղախվում են ու վերածվում իմաստուն ակնթարթների ամբողջության: Այսօր պատմության խմբակի սաները իրենց ղեկավար Հ.Գևորգյանի հետ համատեղ բեմում են: Վայրկյանները թռչում են, իսկ մեր սաների աչքերում խիզախություն, խրոխտ կեցվածք, լույս ու ոգեշնչում…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան