ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ապրանքը պահանջում է ճիշտ գովազդ

Փետրվարի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ա. Մկրտչյանն այս անգամ հասարակագիտության դասն այլ կերպ անցկացրեց: Դասի թեման էր «Շուկայական մրցակցություն, գնային համակարգ»: Ուսուցչուհին դասարանը բաժանել էր խմբերի: Յուրաքանչյուր խումբ ընտրել էր իր անունը, ուներ կարգախոս և համապատասխան պաստառներ: Գովազդում էին որևէ ապրանք: Սովորողները իրենք…

Թումանյանական օրեր

Փետրվարի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 22-ին «Թումանյանական օրեր»-ի շրջանակում կայացավ խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին դպրոցի տարրական դասարանների սովորողները:Միջոցառման նպատակն էր՝ Թումանյանի ստեղծագործությունների միջոցով ակտիվացնել սովորողների մրցակցային ոգին: Վիկտորինան իր մեջ ներառում էր բլից-հարցեր, մեջբերումներ, թևավոր խոսքեր բանաստեղծի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին ակտիվ մասնակիցը, հաղթող թիմը և լավագույն թատերական բեմադրության մասնակիցները …

Դպրոց – բուհ. մասնագիտական կողմնորոշում

Փետրվարի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI - XII աշակերտները մասնակցեցին ՀՊՄՀ-ի  «Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի» ֆակուլտետում կազմակերպված «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադային: XII դասարանի աշակերտ Էդգար Գագիկի Մուրադյանը զբաղեցրեց 6-րդ տեղը, արժանացավ պատվոգրի և մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա մասնագիտություններով բարձրագույն ուսումը շարունակելու դեպքում ուսման վարձի զեղչի իրավունքից 10% -ի չափով օգտվելու…

«Հայոց լեզու՝ իմ գիրք գանձաշատ, իմ հայրենիք հզոր»

Փետրվարի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 22-ին Ուրասարի հիմնական դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողները հավաքվել էին փառաբանելու մեր հրաշք լեզուն՝ «Հայոց լեզու՝ իմ գիրք գանձաշատ, իմ հայրենիք հզոր» խորագրով գրական-երաժշտական համադպրոցական ցերեկույթ ներկայացնելով  /կազմակերպիչ՝ ԱԼԻՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ/: Այն խորհրդանշում էր ո՛չ միայն գիրք նվիրելը, ո՛չ միայն մայրենիի տոնը, այլև այս միջոցառմամբ դպրոցում տրվեց ՀՀ և մայիսյան հերոսամարտերի…

Մայրենի լեզու, մայրենի բարբառ

Փետրվարի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

   Փետրվարի 21-ին Կապանի N 5 հիմնական դպրոցում ՀՀ պետական տոնացույցի տոնը նշանավորեցին ըստ արժանվույն:

    Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Արփիկ Հայրապետյանն ու Անուշ Ծատրյանը 5-րդ «ա»  և 5-րդ «բ» դասարանների աշակերտների գեղեցիկ միջոցառման միջոցով, ի դեմս Ավետիք Իսահակյանի պատգամի, համբուրելով այս երեք բառերը «Ազգ, լեզու, հայրենիք», հանձնեցին հանդիսատեսին`…

Մայրենի լեզվի օր

Փետրվարի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Լեզուն ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: 
Հ. Թումանյան

Փետրվարի 21-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIա դասվար Հասմիկ Մելքոմյանը կազմակերպեց միջոցառում «Մաշտոցյան գրով անմահացած մայրենի լեզու» խորագրով:

Միջոցառման…

Կրթության ամբողջ նպատակը հայելիները պատուհաններ դարձնելն է...

Փետրվարի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Դիլիջանի Կենտրոնական դպրոցը ցանկանում է ստեղծել կրթված մարդկանց  ցանց, որին հասնելու ճանապարհը հանրակրթությունն է, այն  դպրոցը, որտեղ աշակերտները հիմնական գիտելիքներից բացի   ձեռք են բերում արժեքներ, որոնք կերտում են մարդուն: Փետրվար ամսվա  2-րդ շաբաթը  բուռն ու հետաքրքիր օր էր խոստացել Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի թիմին՝ 7ա-րդ  դասարանի…

Բաց դաս՝ «Զ-զ» հնչյուն-տառը

Փետրվարի 21, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 20-ին Ուրասարի հիմնական դպրոցի առաջին դասարանում «Մայրենիից» անցկացվեց բաց դաս՝ նվիրված ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ: Դասն սկսվեց  ՀՀ օրհներգով, որից հետո աշակերտները ծանոթացան զինանշանին, դրոշին… Խոսեցին բանակի, զինվորի, հայրենիքի մասին, արտասանեցին բանաստեղծություններ զինվերի, 0 թվի, բզզան միջատների մասին: Կարդացին, վանկատեցին և հնչունական վերլուծության ենթարկեցին զ-ով սկսվող, ավարտվող,…

Մեր դպրոցի աղջիկների հաջող ձեռքբերումը

Փետրվարի 21, 2018
Դպրոցական անցուդարձ

   Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների աղջիկներից կազմված վոլեյբոլի թիմը Արաբկիր համայնքում գրավեց երկրորդ պատվավոր տեղը։

Խաղ-մրցույթը կայացավ Երևանի հ.129 հիմնական դպրոցում՝ երեք փուլով։

    Մրցույթի արդյունքներն են՝

հ.83 դպրոց –   հ.148 դպրոց ( 2 – 1 )

h.148 դպրոց – հ.151 դպրոց ( 2 – 0 )

Գիրք նվիրելու տոն Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Փետրվարի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է մի գեղեցիկ և հետաքրքրիր տոն, որ կոչվում է գիրք նվիրելու օր: Այն առանձնահատուկ հետաքրքրությամբ նշվում է հատկապես Հայաստանում:

Գիրք նվիրելու տոնը առավել իմաստուն դարձրեց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի  բոլոր սաներին:

Ահա տարրական  օղակի բոլոր  սաները  գրադարանում են: Արդեն հասկացել են …

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան