ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրցում կազմակերպված՝ «67-րդ դպրոցի 67-րդ ամանորը» միջոցառմանը: Տոնի առթիվ դպրոցն իր հարկի տակ էր հավաքել տարբեր տարիների իր շրջանավարտներին: Որպես այդ դպրոցի նախկին սան՝ Լևոն Մկրտչյանը իր շնորհակալությունն է հայտնել դպրոցի նախկին և ներկա բոլոր ուսուցիչներին: «Ինձ համար շատ հուզիչ պահ է, որովհետև տարիների ընթացքում առանձնապես շատ բան չի փոխվել մեր դպրոցում, որը ժամանակին նաև ինձ է ճանապարհ դրել դեպի մեծ կյանք: Չարենցի անվան դպրոցի ավանդույթները շարունակվում են. տարիների ընթացքում լավ ընկերներ դարձած այս դպրոցի շրջանավարտները պարբերաբար հավաքվում են հարազատ հարկի տակ: Այս դպրոցը մեր լավագույն կրթօջախներից է, և բոլորս հպարտ ենք, որ ավարտել ենք հենց այս ուսումնական հաստատությունը, որն ունի իր ուրույն ձեռագիրը: Եվ շատ կարևոր է, որ կարողանանք պահպանել ոչ միայն այս պատերի ներքո սովորելու մեր հիշողությունը, այլ նաև դրա պատասխանատվությունը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկա դարաշրջանում շատ կարևոր է դպրոցի առաքելությունը, այն է՝ լավագույն ավանդույթների փոխանցումը ապագա սերունդներին:
Լևոն Մկրտչյանը նաև շրջել է դպրոցում, զրուցել նախկին շրջանավարտների, դպրոցի մանկավարժական կազմի և հանդիսությանը ներկա աշակերտների հետ:
Նշենք, որ Երևանի թիվ 67 դպրոցը հիմնադրվել է 1951 թվականին: 1955 թվականին այն անվանակոչվել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի անունով: Հանրապետությունում առաջին դպրոցն է եղել, որ դեռևս 1961 թվականին ստացել է անգլերենի խորացված ուսուցման թույլտվություն: Դպրոցը 1998 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ասոցիացիայի անդամ է: 1999թվականին այն դարձել է քույր-դպրոց Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա և ԱՄՆ-ի Ֆերհայան վարժարանների հետ: Բարեկամական կապեր են հաստատվել Շոտլանդիայի և Արցախի դպրոցների հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: