Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն արդեն երեք տարի է ինչ ակտիվ գործում է ՝ բարձրացնելով տեղի երեխաների քաղաքացիական գիտակցությունն ու մասնակցության աստիճանը համայնքային կյանքում: Ակումբը ոչ ֆորմալ կրթական միջավայր է, որտեղ ակտիվ քաղաքացիության, առաջնորդության և այլ ոլորտներում երեխաները ձեռք են բերում գիտելիքներ և հզորացնում իրենց կարողությունները, իսկ գործնական գիտելիքները կիրառում համայնքային նախագծեր իրականացնելիս: Մի քանի համայնքային ծրագրեր արդեն իրականացվել են և ակումբը արդեն ունենալով փորձառություն ֆոնդահայթայթման և գործընկերներ ձեռքբերելու գործում, վերջերս շահեց նաև <<Իջևանի երիտասարդական բանկ>> ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհը: Այսպիսով, ակումբն իրականացրեց իր նոր համայնքային ծրագիրը՝ <<Ավելի իրազեկ համայնք>> անվամբ, որի նպատակն էր համայնքում բարձրացնել բնակիչների տեղեկացվածությունը տեղական ինքնակառավարման մարմնի ընդունած որոշումների մասին և ՏԻՄ որոշումների կայացման մեջ մասնակցության մակարդակը: Ծրագիրն հնարավոր դարձավ ԱՄՆ ՄԶԳ -ի աջակցությամբ իրականացվող <<Իջեւանի Երիտասարդական Բանկ >> (ԻԵԲ) ծրագրի շրջանակներում' Այգեհովիտի համայնքապետարանի (ղեկավար՝ Լյովա Գրիգորյան) և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության անմիջական համաֆինանսավորմամբ: Իջևանում «Երիտասարդական բանկ» ծրագիրը համակարգում է Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ: ԻԵԲ-ի տրամադրված դրամաշնորհով և ՎՎՀ-ի ու համայնքապետարանի համաֆինանսավորմամբ վերանորոգվեցին Այգեհովիտի 2 կանգառները և դրանցից յուրաքանչյուրում կահավորվեցին համապատասխան անկյուններ, որտեղ կտեղադրվեն ՏԻՄ նորությունները՝ ավագանու առաջիկա նիստի վայր, օր, ժամ տեղ,օրակարգ, նաև կայացված որոշումներ, ՏԻՄ-երի օրենսդրական այլ ակտեր ու գործառույթների վերաբերյալ իրավական ակտեր: Այս անկյուններում կտեղադրվեն նաև համայնքում կազմակերպվող այլ իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Ծրագրի շնորհիվ կբարձրանա Այգեհովիտ համայքի բնակիչների իրազեկվածությունն ու մասնակցությունը համայնքային կյանքին և որոշումների կայացմանը: Ինչպես նաև Այգեհովիտ համայնքի ՏԻՄ-ի աշխատանքը կդառնա ավելի թափանցիկ և մասնակցային: Ակումբի անդամ և ծրագրի մասնակից, 15 –ամյա Մանիկը շատէ կարևորում համայնքում յուրաքանչյուրի մասնակցությունը խնդիրների լուծման գործում. «Մեր գյուղը մեր տունն է, մեր գյուղը մեր հայրենիքն է և որևէ լավ բան անելը ինձ երջանկացնում է: Մենք իրականացրեցինք մի կարևոր գործ, որի շնորհիվ բնակիչները տեղեկացված կլինեն համայնքապետարանի ընդունած որոշումների, ավագանիի հանդիպումների ու այլ տեղեկատավության մասին և դրանով կապահովվի բնակիչների մասնակցությունը համայնքի կառավարմանը»:
Գյուղական համայնքների երիտասարդների գործնական հմտությունները և համայնքների զարգացման գործում ղեկավար դերեր ստանձնելու կարողությունները զարգացնելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) սկսած 2007 թվականից իրականացնում է «Երիտասարդական բանկ» ծրագիրը: Երիտասարդական բանկ ծրագիրը երիտասարդական քաղաքացիական ակտիվության և առաջնորդնորդության ծրագիր է, որի շրջանակներում տարբեր մարզերում ձևավորված և վերապատրաստված Երիտասարդական բանկ կոչվող կոմիտեները փոքրամասշտաբ ծրագրեր են իրականացնում իրենց հասակակից երիտասարդների համար, ինչպես նաև իրենք են իրականացնում կամավորական ծրագրեր՝ իրենց և ուրիշների կյանքում դրական փոփոխություններ ապահովելու համար:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց