Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը դեկտեմբերի 25-ից 28-ը Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ Աշոցք, Երազգավորս. Գոգհովիտ, Թորոսգյուղ, Ցողամարգ գյուղական համայնքներում իրականացրեց «Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառում:
Ծրագրի նպատակն էր համայնքների բնակչությանը հաղորդել տոնական տրամադրություն, ձևավորել համայնքներն ամանորյա զարդարանքներով, զարգացնել երեխաների ճանաչողական հետաքրրքրությունը և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև սերմանել բնությունը «արթնացնելու» և պահպանելու ցանկություն։
Ծրագիր շրջանակում հայտարարվել էր «Անավարտ ամանորյա հեքիաթը» թեմայով հեքիաթի և էսքիզների մրցույթ: Գյումրիում և վերոնշյալ համայնքներում գործող «Ընտանիք» կենտրոնի սաները մրցույթի արդյունքում ընտրված հեքիաթին համապատասխան ստեղծել էին հետաքրքրիր էսքիզային կերպարներ:
Համայնքաբնակ դեռահասներն ու մանկավարժները մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունեցին հասակակիցներին: Մասնակիցները առանձնակի աշխուժությամբ ու անհամբերությամբ սպասում էին տեսնելու սեփական մտքերի արգասիքը: Խմբերի բաժանվելուց հետո դեռահասները ձեռնամուխ եղան ձյունով վերոնշյալ հեքիաթի հերոսների մարմնավորման գործընթացին: Յուրաքանչյուր խունբ շտապում էր տեսնել վերջնարդյունքը: Ձյունե արձաններ ստանալուց հետո նրանք ձևավորեցին աշխատանքները և դասավորեցին հեքիաթային տեսարանին համապատասխան: Կենտրոնի սաներն իրենց պատրաստած յուրօրինակ մաղթանքներով լրացրեցին ամանորյա զարդարանքները և հեքիաթային տեսարանները:
Լավագույն ստեղծագործությունները գնահատվեցին կենտրոնի տնօրինության և մասնագետների կողմից: Համայնքների և «Ընտանիք» կենտրոնի ակտիվ դեռահասները պարգևատրվեցին պատվոգրերով:
«Հեքիաթների ձյունե աշխարհ» խորագրով միջոցառումը եզրափակվեց ամանորյա երգ ու պարով, ասմունքով և միասնական շուրջպարով:
Հետևելով սաների մոտ առողջ ապրելակերպի ձևավորմանը՝ համայնքներում կազմակերպվեցին նաև ձմեռային սպորտային և ավանդական խաղեր:
Համայնքներում ողջունեցին հետաքրքրիր և բովանդակալից նախաձեռնության անցկացումը և պատրաստակամություն հայտնեցին այսուհետ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ինքնուրույնբնկազմակերպել նմանօրինակ միջոցառում և այն դարձնել ավանդույթ:
Ամանորյա տոնական և ուրախ մթնոլորտը տարածվել էր ամենուր՝ ազդարարելով գալիք տարվա նախամուտը:
Հ. Սարգսյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց