Դեկտեմբերի 5-19-ը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում բնագիտամաթեմատիկական առարկաների օրեր էին, որի շրջանակներում կատարվեցին մի շարք հետաքրքիր աշխատանքներ: Մասնավորապես, ուսուցիչներն իրականացրեցին փորձարարական դասեր, կարդացին հետաքրքիր զեկուցումներ: Հատկապես կարևոր էր սկսնակ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Հայտարարվեց մրցույթ «Երկրաչափական մարմինների կիրառությունը առօրյայում» խորագրով, որին մասնակցեցին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները: Ներկայացվեցին բազմազան, հետաքրքիր լուծումներով մոդելներ: Արդյունքում հաղթող ճանաչվեց VIIIբ դասարանի աշակերտուհի Աիդա Արսենյանի աշխատանքը:
Հետաքրքիր նորություններով թարմացվեց առարկայական ստենդը:
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ավարտական միջոցառումը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Դպրոցի ութերորդ դասարանների պատանի գիտակների թիմը/ Արեն Խառատյան, Արմեն Սահակյան, Աստղիկ Սիրունյան, Արտյոմ Մանուկյան, Վաչե Վարդանյան, Շահանե Խաչատրյան/ խաղում էր «հեռուստադիտողների» թիմի դեմ՝ ի դեմս բնագիտամաթեմատիկական մասնախմբի ուսուցիչների և դպրոցի շրջանավարտ ուսանողների: Խաղի ամբողջ աուրան հնարավոր էր դարձել ստեղծել նույնիսկ ամենափոքր մանրամասները հաշվի առնելու շնորհիվ /համապատասխան երաժշտություն, խաղավար, հաղորդավարի ձայն, սև արկղ և այլն/:
Միջոցառումը իր տեսակով նախադեպ չուներ, և դա չխանգարեց, որ երեխաները ամբողջությամբ տրվեն խաղին՝ այն դարձնելով ավելի կենդանի և զգացմունքային: Պետք է նշել, որ հարցերն էլ իրենց բնույթով տրամադրում էին դրան և պատասխանելու համար գիտակներից պահանջվում էր ոչ միայն առարկայական, այլև բազմակողմանի գիտելիքներ, տրամաբանական վերլուծություն և հումորի զգացում: Արդյունքում գիտակները հաղթեցին 6:4 հաշվով: Լավագույն գիտակ ճանաչվեց Վաչե Վարդանյանը, ով պարգևատրվեց հուշանվերով, իսկ լավագույն հարցը մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Մելիքսեթյանինն էր:
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց