Փետրվարի 21֊ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որ նշվում է ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Հատկապես հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այդ տոնի առիթով Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIա դասարանի բազմաշնորհ աշակերտները Մայրենիի դասը ձոնեցին իրենց մայր լեզվին՝ ոսկեղենիկ հայոց լեզվին։
Դասն իր ներածական խոսքով սկսեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռ.Գաբրիելյանը՝ նշելով, համաշխարհայնացման այս ահեղ դարում այսօր առավել քան երբևէ պետք է զգոն լինել, պետք է մտածել դարերով փայփայված ու մեզ ժառանգված հազարագանձ հայերենը պահպանելու և այն մեր սերունդներին անաղարտ տարբերակով փոխանցելու մասին։
Ապա ասպարեզը տրամադրվեց դպրոցականների։ Վերջիններս, իրենց ընտրությամբ, նախապես բաժանվել էին խմբերի, կատարել հսկայածավալ աշխատանք՝ սահիկահանդեսներ,
երգ֊երաժշտություն, ասույթներ, բանաստեղծություններ, նկարներ, պաստառներ: Ողջ դասի ընթացքում կարմիր թելի պես կարևորվում էր այն գաղափարը, մենք՝ հայերս, մեր մայրենին դեպի անհունություն պիտի տանենք իբրև առաջին հավատ ու աղոթք,իբրև սրբազան հաց ու ազգային երգ։
Երեխաները հոտնկայս հեգեցին ԱՅԲ-բեն-գիմ֊ը, և երեսունչորս հոգու կրծքից բխած հուժկու ձայնը ինքնին հայոց լեզուն էր, որ փռվեց Արարատյան դաշտում և սփռվեց ողջ աշխարհով։ Օդը լեցուն էր հայերենի սրտաբուխ շառաչյունով։
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան