ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

Փետրվարի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 23-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս: /Դասվար Լուսինե Սարգսյան/

Դաս թեման՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» թեմայի ամփոփում
Դասին կիրառվող մեթոդներ
Նախագծային
Մտագրոհ
T-աձև աղյուսակ
Ինտեգրում
Պոպ-Կորն

Նպատակները
1.Կարդալու որակական հատկանիշների մշակում:Տքստի վերարտադրման հնչերանգը պահպանելու կարողության զարգացում
2.Գեղարվեստական ստեղծագործությունների տեսակների /հեքիաթ,պատմվածք/ առանձնահատկությունների տարբերությունների գիտակցում:Հեղինակի կենսագրական տեղեկության ձեռքբերում:
3.Ձևավորել հարգանք դիմացինի նկատմամբ,մարդկային տեսնելու, ընկալելու և գնահատելու կարողություն:
4.Առարկայական ինտեգրում:

Ինտեգրված առարկաներ՝ երաժշտություն,տեխնոլոգիա,կերպարվեստ,մաթմատիկա,ես և շրջակա աշխարհ:
Հարցերի միջոցով պարզ դարձավ, թե աշակերտնեը որքանով են յուրացրել հեքիաթը՝ իբրև գրական ժանր, նրա տեսակները, սկզբունքները, ստեղծման ժամանակահատվածը: Տպավորիչ էր աշակերտների սահուն և կառուցիկ խոսքը, նրանց բառապաշարը, այլ կերպ ասած՝ բանավոր խոսքը: Աշակերտներն ըմբռնել էին հեքիաթների նպատակը, ասելիքը, դաստիարակչական նշանակությունը:
Հեքիաթների միջոցով ճանաչեցին հայ և այլազգի նշանավոր հեքիաթասացներին և բեմադրեցին Հովն. Թումանյանի հեքիաթները:
Դասն ավարտվեց հեքիաթային մոտիվներով՝ երկնքից երեք խնձոր ընկավ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: