Մայրենիի տոնին ընդառաջ շուրջ մեկ ամիս Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի դռանը, ի ցույց բոլոր աշակերտների, փակցված էր գովազդային պաստառ՝ «Անաղարտ պահենք մեր մայրենին» կոչով։ Տասներորդցիների հետևողականության շնորհիվ ամեն օր պաստառին փակցվում էին լեզվական նորանոր աղավաղումներ՝ զուգահեռաբար ներկայացնելով ճիշտ տարբերակը։
«Բառագիտություն» բաժնի ամփոփման բաց դասին /ուսուցչուհի` Լյուդմիլա Ներսիսյան/ ներկայացրին մեկամսյա աշխատանքի արդյունքը: Հարցումները և հուսադրող էին, և մտահոգող․ աշակերտների մի մասը խանդավառությամբ հետևել և յուրացրել էր բառերի, բառաձևերի ճիշտ տարբերակը, իսկ մի մասը եղել էր անտարբեր՝ բնավ կարևորություն չտալով կոչին։
Չեք ուզում կարդալ, լավ։ Այս անգամ որոշեցինք հանդես գալ լեզվական ախտերը վեր հանող հումորային մանրապատումներով՝ օգտվելով Դ․ Գյուրջինյանի «Հանուն մեր նյարդերի»՝ լեզվական սխալները ներկայացնող շարքից։ Այո , այս անգամ մեր անտարբերները համակ ուշադրությամբ լսեցին և իրենք էլ չնկատեցին՝ ինչպես սկսեցին ծիծաղել սեփական սխալների վրա։
Իսկ հիմա պետք է լրջանալ և լսել ամենայն հարգանքով և համակ ուշադրություն դարձած․ չէ որ մեր հյուրը ճշմարտության դրոշակակիրն է՝ Պարույր Սևակը, լեզվի մասին իր խոհուն մտքերով, փիլիսոփայությամբ։ Հետո ինչ, որ տասներորդցի Ռուբենը այնքան էլ նման չէր Սևակին, բայց այնպես սիրով և հպարտությամբ էր ստանձնել Պ․ Սևակի դերը և բազմելով «Գրողի գահին»՝ մտախոհ հայացքով և լուրջ կեցվածքով մեկ առ մեկ պատասխանում էր դասընկերների հարցերին` ներկայացնելով մեր լեզվի առավելությունները և մտահոգությունները լեզվի հետ կապված։ Վերջում հորդոր «բառերից վրեժ լուծող» աշակերտներին․ ««Ոչ միայն հացիվ կեցցե մարդը, այլև բանիվ»։ Ահա այս նժարումն է մեր տեղը։ Պահպանել գիրն ու գրկանությունը, լեզուն ու երգը»։
Դե եթե երգ, ուրեմն պիտի երգենք «Մեր լեզուն», խոսք` Համո Սահյանի, երաժշտթյունը` Սասուն Պասկևիչյանի։
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան