ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

2019-ին ռոբոտաշինության «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

Դեկտեմբերի 27, 2019
Պաշտոնական

Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն ստացել են մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Արդյունքում, եթե 2019 թ. հունվարի…

Ներդրվել է 3 նոր մասնագիտություն. Քննարկում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի տարեվերջյան նիստում

Դեկտեմբերի 27, 2019
Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) տարեվերջյան նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Խորհրդի օրակարգում ներառված հարցերի շրջանակում քննարկվել է  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի առաջարկությունը` խորհրդում ընդգրկված գործարար համայնքի ներկայացուցիչների կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ և…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Դեկտեմբերի 27, 2019
Օրվա խորհուրդ

Սիրելի բարեկամներ,շնորհավորում ենք գալիք տոների՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:

Ցանկանում ենք, որ 2020 թվականը լինի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, նոր հաղթանակների ու նվաճումների, ուրախության և երջանկության տարի։

Գալդ բարի, նո՛ր տարի ․․․

Պոլիտեխնիկական համալսարանի ՀԱՃԼ թիմերը «Մանկական ինժեներական թիմերի «Կվանտորիադա» միջազգային մրցույթ»-ի «Бесшовный навигатор» և «Умная энергетика» ուղղությունների հաղթողներ

Դեկտեմբերի 27, 2019
Լուրեր կազմակերպություններից

Դեկտեմբերի 18-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ «Կվանտորիադա» մանկական ինժեներական թիմերի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Հայաստանի ազգային  պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) «ThreeSmart» և «Error404» թիմերը:

425 դպրոցականներ Ռուսաստանից և արտերկրից՝ այդ թվում նաև Հայաստանից, Իսպանիայից, Ռումինիայից, Էստոնիայից և Ղազախստանից…

Հայտնի են տարվա 10 լավագույն մարզիկները

Դեկտեմբերի 26, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվել են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր…

Կաղանդի տօնակատարութիւն Վալանսի Ս.Սահակ եկեղեցւոյ Դաւիթեան վարժարանէն ներս

Դեկտեմբերի 26, 2019
Սփյուռքի լրատու

Այս գիշեր
գաղտագողի պիտի մտնեմ
ձեր դռնէն ներս
կաղանդի ծառին վրայ
մոմի նման պլպլացող
լոյսը պիտի ըլլամ:

Դաւիթեան վարժարանի այս տարուան ամանորեայ տօնակատարութիւնը սպասուածէն աւելի մեծ խանդավառութեամբ եւ ոգեւորութեամբ տեղի ունեցաւ 21 Դեկտեմբերին 2019-ին, դպրոցիս մօտ 140 աշակերտներուն մասնակցութեամբ եւ կազմակերպութեամբ դպրոցիս Ծնողաց Յանձնախումբին։

Յայտագիրը…

Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին. Արայիկ Հարությունյանի կոչն ուսանողներին

Դեկտեմբերի 25, 2019
Պաշտոնական

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա  հաղթողների պարգևատրման արարողությունը:

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվել են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևներն հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ…

Մեկնարկել են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները

Դեկտեմբերի 24, 2019
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցների  12-րդ դասարաններում մեկնարկել են պետական ավարտական քննությունները:

Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և  հայ  գրականություն»  առարկայի գրավոր քննությունը (թեստ): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել  3844 12-րդ դասարանցի:

Դեկտեմբերի 25-ին 352 դպրոցում  «Մաթեմատիկա»  առարկայից գրավոր (թեստ) քննություն կհանձնի  6287…

«Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած մրցոյթ-փառատօն

Դեկտեմբերի 24, 2019
Մշակութային լուրեր Սփյուռքի լրատու

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով տեղի ունեցաւ մրցոյթ-փառատօն, որտեղ հեքիաթասաց մասնակիցները ելոյթ ունենցան Թումանեանի ցանկացած ստեղծագործութեամբ:

Սոյն միջոցառման կազմակերպման նպատակն էր՝ վերակենդանացնել  հեքիաթասացութեան արւեստը՝ որպէս բանահիւսական նիւթի մատուցման  կարեւորագոյն միջոց եւ զարգացնել բանաւոր խօսքի մշակոյթը:

Շնորհակալություն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ ղեկավարությանը

Դեկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Ինչքա՜ն քիչ բան է հարկավոր փոքրիկների աչքերում խինդ ու բերկրանք ապահովելու, նրանց երջանիկ տեսնելու…

Այդ երևույթները հայտնվեցին Կապանի N5 հիմնական դպրոցի 1-ին Ա և 1-ին Բ դասարանների աշակերտների մոտ, երբ ստացան ամանորյա նվերներ… «Ձմեռ պապի» կողմից: Իսկ առաջին դասարանցիների համար «Ձմեռ պապ» էր «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ: Կապանի N 5 հիմնական դպրոցի…